Լրամշակման փուլում է
«Տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Անհրաժեշտությունը
Նախագծի մշակումը պայմանավորված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀO-278-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նախկին խմբագրությամբ Օրենքի 18.2-րդ հոդվածի իմաստով ոստիկանը պետք է հանի տ/մ-ի հաշվառման համարանիշները և 10 օր ժամկետով հատկացնի ժամանակավոր հաշվառման համարանիշ այն տ/մ-ի վարորդին, օրինակ ով վարել է տեխնիկական վիճակը և կահավորվածությունը ՀՀ կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկին չհամապատասխանող տ/մ:
2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀO-278-Ն օրենքով խմբագրված 18.2-րդ հոդվածի համաձայն՝ անսարքություն ունեցող տ/մ-ի հաշվառման համարանիշները հանելու և 10 օր ժամկետով ժամանակավոր հաշվառման համարանիշ հատկացնելու փոխարեն նույն տևողությամբ հատկացվելու է ժամանակավոր հաշվառման փաստաթուղթ։
3.Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագիծը նպատակ ունի ապահովել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀO-278-Ն օրենքի կիրարկումը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ոստիկանության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների լիարժեք և հստակ իրականացումը։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
27.03.2020 - 11.04.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 7075
Տպել