Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 492-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
------------------- 2020 թվականի N - Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվական մայիսի 5-ի
N 492-Ն որոշման մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ լրացումՆԵՐ կատարելու մասին
Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 5-ի «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը սահմանելու մասին» N 492-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
- որոշման վերնագրում, որոշման 1-ին կետում և հավելվածի վերնագրում «և չափերը» բառերը փոխարինել «, չափերը և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդումը» բառերով.
- որոշման հավելվածի վերնագրից հետո լրացնել հետևյալ բառերը.
«I. Աջակցության տրամադրման կարգը և չափերը».
- Որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«7. Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ մատուցելու նպատակով նախարարության և Հայաստանաի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 851-Ն որոշմամբ հաստատված կարգով ընտրված գործընկեր հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) տրամադրվում է դրամաշնորհ պետական բյուջեի կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նախարարության և կազմակերպության միջև կնքվում է դրամաշնորհի տրամադրման պայմանագիր Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:»:
2.Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր II-րդ բաժնով.
«II. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդումը
- Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման (այսուհետ՝ ուղղորդում) նպատակն է երեխայի հնարավոր շահագործման դեպքերի նախականխումը, կանխարգելումը և բացահայտումը, ինչպես նաև նրա պաշտպանությունը՝ տեղեկությունների փոխանցման, փոխանակման, ստացված տեղեկությանն արագ արձագանքման, տուժողների նույնացման և աջակցության միջոցառումների կազմակերպման միջոցով:
- Ուղղորդման գործընթացի համակարգման պատասխանատուներն են՝
- Հայաստանի Հանրապետութան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես տուժողի նույնացման և աջակցության կազմակերպման իրավասու մարմին.
- Հայաստանի Հանրապետութան ոստիկանությունը՝ որպես հետաքննություն իրականացնող և երեխայի պաշտպանությունն ապահովող իրավասու մարմին.
- Գործընկեր հասարակական կազմակերպությունը՝ որպես աջակցող և ժամանակավոր կացարանում կամ կացարանից դուրս երեխայի խնամքն ու սոցիալ-հոգեբանական վերականգնումն ապահովող իրավասու մարմին:
- Ուղղորդման մասնակիցներն են պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները՝ ի դեմս համապատասխան ստորաբաժանումների, դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունները, այլ:
- Ուղղորդումն իրականացվում է երկու եղանակով.
- հայտնաբերողի կողմից (այսուհետ՝ ուղղորդման մասնակից) իրավասու մարմիններից որևէ մեկին հնարավոր հանցագործության մասին մասին տեղեկությունների փոխանցման,
- երեխային՝ աջակցության և պաշտպանության նպատակով համապատասխան մարմին ուղղորդման:
52.Երեխայի նկատմամբ հնարավոր հանցագործության մասին տեղեկությունների փոխանցման, փոխանակման, երեխայի ուղղորդման ընթացքում իրավասու մարմինները համագործակցում են միմյանց, ինչպես նաև ուղղորդման մասնակիցների հետ, մասնավորապես՝
- մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հետ (այսուհետ՝ հանձնաժողով)՝ որպես երեխային մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի զոհ ճանաչող և աջակցության իրավունք ընձեռող մարմին, ում իրավասու մարմինները տրամադրում են հանձնաժողովին նույնացման համար անհրաժեշտ տեղեկություններ,
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ ի դեմս՝
ա. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հետ (համաձայնությամբ, այսուհետ՝ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի բաժիններ)՝ որպես տեղեկատվական աղբյուր և վարույթի իրականացման ընթացքում մասնագիտական օժանդակություն ցուցաբերող մարմին.
բ.խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ` որպես երեխայի նկատմամբ խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները ժամանակավոր կատարող և նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ներառյալ, ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքն ապահովող վարչական մարմին.
գ.Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումների՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և սոցիալական աջակցության տարածքային բաժինների հետ (այսուհետ՝ տարածքային մարմին)՝ որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և նրա ընտանիքի պաշտպանությունն իրականացնող տարածքային մարմին.
դ.միգրացիոն ծառայության հետ՝ որպես Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող և փախստականի կարգավիճակ ստացած անձանց հետ աշխատելու իրասավասություն ունեցող մարմին.
- երեխաներին շուրջօրյա կամ ժամանակավոր խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների հետ (մանկատուն, երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության հաստատություն, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, աջակցման կենտրոններ) (այսուհետ՝ հաստատություն).
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ որպես կրթությունից դուրս մնացած երեխաների օրենքով սահմանված պարտադիր կրթության ապահովման լիազոր մարմին .
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ՝ որպես օտարեկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությունն ապահովող մարմին.
- Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հետ՝ որպես նախաքննություն իրականացնող մարմին՝ անչափահաս անձի մասնակցությամբ քննչական գործողություններն արդյունավետ կազմակերպելու և անչափահասի իրավունքներն ու օրինական շահերն ապահովելու համար,
- Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ՝ որպես մինչև 18 տարեկան անձանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին.
- Երեխայի ուղղորդումը սկսվում է ուղղորդման մասնակիցների կողմից նրան հայտնաբերելու կամ հնարավոր հանցագործության մասին տեղեկություններ ստանալու պահից:
- Տեղեկատվական հոսքերի ուղղությունները պայմանավորված են տեղեկատվության սկզբնաղբյուրներով.
- ուղղորդման մասնակիցները ձեռք բերած տեղեկությունները փոխանցում են իրավասու մարմիններին.
- իրավասու մարմիններն փոխանակվում են իրենց հայտնի դարձած տեղեկություններով, ինչպես նաև տրամադրում են այն հանձնաժողովին.
- Տեղեկությունների շրջանառմանը զուգահեռ երեխան ուղղորդվում է գործընկեր կազմակերպություն առաջնային կամ երկարատև օգնություն ստանալու համար: Ելնելով գնահատված կարիքներից օգնությունը կարող է տրամադրվել ժամանակավոր կացարանում, ընտանիքում կամ խնամքի հաստատությունում:
56.Այն դեպքում, երբ հնարավոր չէ ապահովել երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում և անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել նրա սոցիալական կարգավիճակը՝ այլընտրանքային խնամքի որևէ տեսակում կամ ժամանակավոր կացարանում, իսկ դրա անհնարինության դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից մեկում խնամքը կազմակերպելու համար, նախարարությունը համագործակցում է սույն կարգի 52-րդ մասի 2-րդ կետի բ. ենթակետերով և 52-րդ մասի 3-րդ կետով սահմանված մարմինների և հաստատությունների հետ՝ ուղղորդման գործընթացն ապահովելու համար:
- Եթե երեխան սովորում է հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում, ապա նախարարությունը գրավոր տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ երեխային աջակցելու նպատակով գործընկեր հասարակական կազմակերպության ներգրավման մասին՝ կազմակերպության մուտքը հաստատություն ապահովելու համար:
- Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հետաքննության ընթացքում համագործակցում է այլ իրավասու մարմինների և համագործակցող կողմերի հետ՝ երեխայի և նրա ընտանիքի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու, երեխայի հետ հաղորդակցվելու և հարցաքննությունը կազմակերպելու համար:
- Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում որևէ քրեական գործով երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման դեպք հայտնաբերելիս այդ տեղեկությունները ներկայացնում է հանձնաժողովին և, ըստ անհրաժեշտության, նախաքննության ընթացքում համագործակցում է երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնող մարմինների հետ:
- 60. Գործընկեր հասարակական կազմակերպությունը աջակցում է երեխային նրա առաջնային կարիքները հոգալու կամ լիարժեք սոցիալական վերականգնումն ապահովելու և կրկնազոհացումից խուսափելու համար, ինչպես նաև համագործակցում է երեխայի կենսաբանական ընտանիքի, կամ խնամքը ստանձնած հաստատությունների, այլընտրանքային ծառայությունների հետ՝ մինչև նրա սոցիալ-հոգեբանական վերականգնումը:
- Մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի բաժինները (համաձայնությամբ) իրականացնում են նախանույնացումը և տեղեկացնում են նախարարությանը դեպքի մասին, ինչպես նաև համագործակցում են իրավասու մարմինների, սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների, համայնքային մարմինների հետ՝ երեխայի սոցիալական պայմանները, կարիքները, դժվարությունները և դրանից բխող սոցիալական պահանջմունքները գնահատելու և կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար:
- Տարածքային մարմինները, համագործակցելով իրավասու մարմինների հետ, վարում են սոցիալական դեպքը, գնահատում են երեխայի կարիքները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման N1 հավելվածի 2-րդ մասի 14-րդ կետի ա. ենթակետով սահմանված կարգով կազմակերպում են երեխայի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները:
- Հանձնաժողովը համագործակցում է իրավասու մարմինների, այլ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ թրաֆիքինգի և շահագործման դեպքերի մասին ամբողջական տեղեկություններ ստանալու, աջակցության գործընթացը կազմակերպելու, դրան հետևելու, յուրաքանչյուր դեպքը և ստեղծված իրավիճակը վերլուծելու, գաղտնի փաստաթղթաշրջանառությունը կազմակերպելու և ապահովելու համար:
- Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում, ելնելով երեխայի լավագույն շահից, համագործակցում են նրա խնամքը ստանձնած գործընկեր հասարակական կազմակերպության կամ հաստատության հետ՝ երեխայի անվտանգ միջավայրում ապրելու և զարգանալու իրավունքն ապահովելու համար:
- 62. Այն դեպքերում, երբ երեխայի լավագույն շահը պահանջում է նրա հրատապ մեկուսացումը, երեխան անմիջապես տեղափոխվում է ժամանակավոր կացարան: Գործողությունների օպերատիվ ընթացքն ապահովելու նպատակով ուղղորդումը կարող է իրականացվել բանավոր տեղեկացման ընթացակարգով, մինչև պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեկնարկը:
- 63. Սույն կարգի 45-րդ կետով սահմանված հիմքով աջակցության գործընթացի դադարեցմամբ երեխայի ուղղորդումը համարվում է ավարտված::
- Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N1385-Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
26.03.2020 - 10.04.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 6903
Տպել