Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 174-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 174-Ն որոշման 23-րդ կետի համաձայն` «Ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության ուսուցման տարեկան պլանները կազմվում են ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` հաշվի առնելով անձնակազմի օպերատիվ-ծառայողական գործունեության առանձնահատկություններն ու անձնակազմի մասնագիտական պատրաստականության մակարդակը՝ ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից կազմված ուսուցման տիպային թեմատիկ պլանների հիման վրա»:

       Հաշվի առնելով, որ ներկայումս մարտական և ֆիզիկական պատրաստականության ուսուցման տիպային տարեկան թեմատիկ պլանները հաստատվում են  Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության կողմից, սակայն  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 30-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժինը համարվում է կենտրոնական ապարատի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում, ուստի ոստիկանության կադրային ստորաբաժանումը իրավասու չէ հաստատել մարտական և ֆիզիկական պատրաստականության ուսուցման տիպային տարեկան թեմատիկ պլանները:

    

 2.Առաջարկվող կարգավորման բնույթը

  

     Նախագծով նախատեսվում է տարանջատել և հստակեցնել ծառայողական և մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների ուսուցման տիպային թեմատիկ պլանները կազմելու լիազորություն ունեցող ստորաբաժանումները:

 

 3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

   Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

 4.Ակնկալվող արդյունքը

 

 Նախագծի ընդունման արդյունքում ծառայողական պարապմունքների տիպային թեմատիկ  պլանները կկազմվեն Ոստիկանության կադրային ստորաբաժանման, իսկ մարտական և ֆիզիկական պատրաստականության տիպային թեմատիկ պլանները՝ Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության ստորաբաժանման կողմից:

 

 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի        N 174-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՄԱՆԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի        N 174-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

  • Քննարկվել է

    11.03.2020 - 26.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6822

Տպել