Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«       »  «                        »  2020 թվականի N     -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի պահանջները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «2. Սահմանել, որ՝

   ա) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) մեկ քառակուսի մետր մակերեսի բազային արժեքը 60,000.0 ՀՀ դրամ է.

   բ) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի, ինչպես նաև հողային ֆոնդի այլ նպատակային նշանակության հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) կադաստրային գնահատումը կատարվում է սույն որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգով, համայնքների վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցներով և սահմաններով (NN 1 և 2 հավելվածներ).

   գ) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնաշենքերի, դեզանոցների, սիլոսի հորերի և այլնի, բացառությամբ վերամշակող օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված հողերի, կադաստրային գների նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող՝ 0.6 գործակից.

   դ) սույն որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգով, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցներով և սահմանված բազային արժեքով հաշվարկված` Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գները հիմք են հանդիսանում միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում հողամասի կադաստրային արժեքի վճարման համար»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
  • Քննարկվել է

    10.03.2020 - 25.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8098

Տպել

Առաջարկներ`

Աշոտ Սաժումյան

10.03.2020

Անհրաժեշտ է վերահաշվարկ 1992֊ից։ Ծիծաղելի գներով հանրային հողերի ու շինությունների,գույքի վաճառքը համարել անվավեր, նոր հետո շուկայական գնորի ճկուն զոնինգի մասին կարելի է մտածել

Տեսնել ավելին