Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին

Առաջարկվում է պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը իրականացնել մեկ միասնական կարգով։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել վարձակալական վճարների որոշման և գանձվող վարձակալական վճարների բաշխման գործընթացում միասնական մոտեցումներ, որով կբացառվեն գործընթացում տեղ գտած թերությունները և կպարզեցնեն վարձակալության տրամադրման պայմանները, ինչպես նաև պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացում կիրառել արդյունավետ և ժամանակակից ձևեր (էլեկտրոնային աճուրդ), մրցակցային դաշտի ապահովում և սակարկությունների ձևով վարձակալության տրամադրման պրակտիկայի լայն կիրառում, գույքի բարելավման և ներդրումների ներգրավման նպատակով վարձակալության տրամադրման ժամանակ ներկայացվող ներդրումային ծրագրերի հիմնավորվածության մակարդակի բարձրացում և դրանց հիմնավորվածության վերաբերյալ ընտրանքային փորձաքննության իրականացում:

  • Քննարկվել է

    10.03.2020 - 25.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6899

Տպել