Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ կայուն զարգացման նպատակների ազգայնացման առաջնահերթությունները և ուղղությունները սահմանելու, դրանք ազգային ռազմավարական ծրագրերում ամրագրելու և մինչև 2030 թվականը ԿԶՆ-ի համալիր իրականացման ընթացքի համակարգումը և մշտադիտարկումը ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել Կայուն զարգացման նպատակների խորհուրդ:

Որոշման նախագծով նախատեսվում է հաստատել Կայուն զարգացման նպատակների խորհրդի կազմը, խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մրցույթի և ռոտացիայի կազմակերպման կարգը և խորհրդի աշխատակարգը:

  • Քննարկվել է

    04.03.2020 - 19.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կառավարչական իրավահարաբերություն, Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Արտաքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9861

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

19.03.2020

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ են մտել «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները (տես ամբողջական ցանկը՝ https://www.un.org/development/desa/disabilities/envision2030.html), որոնցով առաջնորդվելով՝ պետությունները պետք է գործադրեն իրենց ջանքերն, ի թիվս այլնի, ապահովելու գենդերային հավասարությունը, վերացնելու աղքատությունը, սովը, նպաստելու ամուր առողջության եւ բարեկեցության ամրապնդմանը, ապահովելու որակյալ կրթության իրավունքի իրացումը եւ այլն։ Նախագծով կարծես թե փորձ է կատարվել համախմբելու նշված 17 նպատակներն ու ներկայացնել 7 ոլորտներում։ Եթե նման մոտեցման արդյունքում որոշ նպատակներ հնարավոր է համախմբել Նախագծով ընդգրկված 7 ոլորտներում, ապա անընդունելի է այն հանգամանքը, որ «Հասնել գենդերային հավասարության եւ զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին» վերտառությամբ Նպատակ № 5-ն առհասարակ ներառված չէ Նախագծում։ «Հասնել գենդերային հավասարության եւ զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին» վերտառությամբ Նպատակ № 5-ի շրջանակներում պետությունները պետք է իրականացնեն հետեւյալ գործառույթները (տես նաեւ https://www.un.org/sustainabledevelopment/gender-equality/). 5.1. Ամենուր վերջ դնել բոլոր կանանց եւ աղջիկների նկատմամբ գործադրվող խտրականության բոլոր ձեւերին 5.1.1. Անկախ իրավական դաշտի առկայությունից՝ խթանել, կիրարկել եւ մշտադիտարկել սեռի հիմքով հավասարությունը եւ խտրականության բացառումը 5.2. Վերացնել բոլոր կանանց եւ աղջիկների հանդեպ գործադրվող բռնության բոլոր ձեւերը պետական եւ մասնավոր ոլորտներում, այդ թվում՝ թրաֆիքինգը եւ սեռական ու շահագործման այլ տեսակները 5.2.1. Երբեւէ զուգընկեր ունեցած 15 տարեկան եւ ավելի բարձր տարիքի կանանց եւ աղջիկների համամասնությունը, ովքեր ենթարկվել են ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական բռնության ներկա կամ նախկին զուգընկերոջ կողմից վերջին 12 ամիսների ընթացքում, ըստ բռնության ձեւի եւ ըստ տարիքի՝ 5.2.2. 15 տարեկան եւ ավելի բարձր տարիքի կանանց եւ աղջիկների համամասնությունը, ովքեր ենթարկվել են սեռական բռնության զուգընկեր չհանդիսացող անձանց կողմից վերջին 12 ամիսների ընթացքում, ըստ տարիքային խմբի եւ բռնության կատարման վայրի 5.3. Վերացնել բոլոր վնասակար գործելաձեւերը, ինչպիսին են երեխաների, վաղ եւ հարկադիր ամուսնություններն ու կանանց սեռական օրգանների խեղումը 5.3.1. 20-24 տարեկան կանանց համամասնությունը, ովքեր ամուսնացել են կամ սեռական կապի մեջ են գտնվել նախքան 15 տարեկան եւ նախքան 18 տարեկան դառնալը 5.3.2. 15-49 տարեկան աղջիկների եւ կանանց համամասնությունը, ովքեր ենթարկվել են կանանց սեռական օրգանների խեղման կամ կտրման, ըստ տարիքի 5.4. Ճանաչել եւ արժեւորել չվարձատրվող տնային եւ խնամքի աշխատանքը՝ հանրային ծառայությունների տրամադրման, ենթակառուցվածքների եւ սոցիալական պաշտպանության քաղաքականությունների եւ տնային տնտեսությունում կամ ընտանիքում, ինչպես հատուկ է տվյալ երկրին, համատեղ պատասխանատվության խթանման միջոցով 5.4.1. Չվարձատրվող տնային եւ խնամքի աշխատանքի վրա ծախսված ժամանակի համամասնությունն ըստ սեռի, տարիքի եւ տեղի 5.5. Ապահովել կանանց լիարժեք եւ արդյունավետ մասնակցությունն ու հավասար հնարավորությունները քաղաքական, տնտեսական եւ հանրային կյանքում՝ որոշումների կայացման բոլոր մակարդակներում ղեկավար դիրք զբաղեցնելու համար 5.5.1. Ազգային խորհրդարաններում եւ տեղական կառավարման մարմիններում կանանց զբաղեցրած տեղերի համամասնությունը 5.5.2. Ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց համամասնությունը 5.6. Ապահովել սեռական եւ վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունների եւ վերարտադրողական իրավունքների համընդհանուր հասանելիություն, ինչպես համաձայնեցվել է ըստ Բնակչության եւ զարգացման հիմնահարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի գործողությունների ծրագրի եւ Պեկինյան գործողությունների ծրագրի ու դրանց վերանայման խորհրդաժողովների ելքային փաստաթղթերի 5.6.1. 15-49 տարեկան կանանց համամասնությունը, ովքեր ինքնուրույն իրազեկված որոշումներ են կայացնում սեռական հարաբերությունների, հակաբեղմնավորիչների օգտագործման եւ վերարտադրողական առողջության պահպանման հարցերում 5.6.2. 15-49 տարեկան կանանց համար սեռական եւ վերարտադրողական առողջության պահպանման, տեղեկատվության եւ կրթության հասանելիություն երաշխավորող օրենքներ եւ կանոնակարգեր ունեցող երկրների թիվը 5.ա. Ձեռնարկել բարեփոխումներ՝ կանանց տրամադրելու հավասար իրավունքներ տնտեսական ռեսուրսների նկատմամբ, ինչպես նաեւ հողի եւ գույքի այլ ձեւերի նկատմամբ սեփականության եւ վերահսկողության, ֆինանսական ծառայություններից, ժառանգությունից եւ բնական պաշարներից օգտվելու իրավունքներ՝ ներպետական օրենքների համաձայն 5.ա.1. (ա) Գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ սեփականության կամ ապահով իրավունքներ ունեցող մարդկանց համամասնությունը՝ ըստ սեռի, (բ) կանանց համամասնությունը գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի կամ իրավակիրների մեջ՝ ըստ հողի տիրապետման պայմանների 5.ա.2. Երկրների համամասնությունը, որտեղ իրավական դաշտը (այդ թվում՝ սովորութային իրավունքը) երաշխավորում է կանանց հավասար իրավունքները հողի սեփականության եւ (կամ) վերահսկողության նկատմամբ 5.բ. Ընդլայնել բարձրարդյունավետ, մասնավորապես՝ տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործումը՝ կանանց զորացումը խթանելու նպատակով 5.բ.1. Բջջային հեռախոս ունեցող անհատների համամասնությունն ըստ սեռի 5.գ. Ընդունել եւ ամրապնդել առողջ քաղաքականություն եւ կիրարկելի օրենսդրություն՝ գենդերային հավասարության խթանման եւ բոլոր մակարդակներում բոլոր կանանց եւ աղջիկների զորացման նպատակով 5.գ.1. Երկրների համամասնությունը, որոնք կիրառում են գենդերային հավասարությանն ու կանանց զորացմանը հետեւելու եւ հանրային հատկացումներ կատարելու համակարգեր Այս իրավիճակում, երբ նշված նպատակն առհասարակ ընդգրկված չէ Նախագծում, ընկալելի չէ, թե ինչպես կարող է պետությունը հասնել «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակների իրականացմանը՝ պահպանելով «ոչ ոք չանտեսվի» կարգախոսն այն պարագայում, երբ փաստացի գենդերային անհավասարության արդյունքում կանանց իրավունքների պաշտպանությունն ու նրանց իրավունքների իրացման հնարավորություններն իսպառ բացակայում են եւ ուղղակիորեն հանգեցնում են կանանց՝ մարդու հիմնարար իրավունքների խախտմանն ու անտեսմանը։ Ելնելով վերոնշյալից՝ առաջարկում ենք Նախագծում կատարել փոփոխություն եւ Հայաստանում ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգ» նպատակների իրականացման եւ մշտադիտարկման գործընթացում ներառել «Հասնել գենդերային հավասարության եւ զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին» վերտառությամբ № 5 նպատակն ու այս գործընթացը համակարգելու նպատակով ստեղծվող խորհրդի կազմում ներառել համապատասխան ոլորտային փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների։

<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ

19.03.2020

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունն, ուսումնասիրելով «ՀՀ Կայուն զարգացման նպատակների խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը եւ աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը, առաջարկում է․ • Գլուխ 2-ի 1-ին կետում ավելացնել «հասարակական կազմակերպությունների ղեկավարներ» բառերից հետո ավելացնել «կամ ներկայացուցիչներ» բառակապակցությունը։ • Գլուխ 2-ի 1-ին կետում Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար դիտարկել ոչ միայն վերջինների գործունեության ոլորտը, այլեւ գործունեությունն ըստ շահառու խմբերի (օրինակ՝ տարեցների հիմնահարցերով զբաղվող, փախստականների հիմնահարցերով զբաղվող, երեխաների հիմնահարցերով զբաղվող եւ այլն)՝ ներկայացուցչություն երաշխավորելու համար։ • Գլուխ 3-ի 8-րդ կետի 2-րդ ենթակետում «աշխատանքային գործունեության» բառերից հետո ավելացնել «ֆինանսավորման աղբյուրների, սպասարկվող շահառուների քանակի եւ գործունեության աշխարհագրության» բառերը։ • 4-րդ գլխում նշել, որ խորհրդի կազմում գենդերային ներկայացվածություն պետք է լինի։

Country Water Partnership –Armenia

17.03.2020

Հաշվի առնելով, որ ԿԶՆ–6 Ջուր և Սանիտարիա 11 ցուցանիշներից միայն 2–ը վերաբերում են շրջակա միջավայրի պահպանությանը և գտնվում են համապատասխան նախարարության համակարգման ներքո, իսկ մնացած 9 վերաբերում են ջրամատակարարման և ջրահառացման ոլորտներին՝ նախագծի մեջ անհրաժեշտ է հստակեցնել տվյալ ոլորտում գործող ՀԿ–ի ներգրավման վերաբերյալ կետը։ Միևնույն ժամանակ նախագծի Հավելված 2-ի 2-րդ բաժնի, 1–ին կետի վերջին ենթակետը սահմանում է «ենթակառուցվածքների (Էներգետիկա, ջուր, ճանապարհներ, տրանսպորտ և այլն) ոլորտում գործող հասարակական կազմակերպություն», սակայն դժվար գտնվի ՀԿ, որը հավասարաչափ կտիրապետի և ներգրավված կլինի այս բոլոր ոլորտներում, հատկապես որ դրանք գտնվում են տարբեր ԿԶՆ–ի շրջանակներում։ Այսպիսով, այս կետում պետք է հստակեցնել, որ դրանք մի քանի հասարակական կազմակերպություններ են և ընտրության ժամանակ ՀՀ ՏԿԵՆ–ը ընտրի մի քանի ՀԿ, այլ ոչ թե մեկը։ Կամ էլ առանձին կետով նշել ՀԿ–ների գործունեության ոլորտները՝ ըստ ԿԶՆ–ի։

Տեսնել ավելին