Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը
1. |
Անհրաժեշտություն |
|
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ներկայումս գործող ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի վերանայման ու ներկայիս իրավիճակին համապատասխան դաշտի կարգավորման անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Գործող ՀՀ կառավարության որոշման մեջ առկա են մի շարք ձևակերպումներ, որոնք չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձևակերպումներին, մասնավորապես՝ - 2014 թվականից բուժական գործ, ստոմատոլոգիա և բուժական գործ զինված ուժերում մասնագիտություններով ընդունելությունը և ուսուցումը իրականացվում է անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով («Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք), նշված մասնագիտություններով ընդունելությունը իրականացվում է հիշյալ կարգի համաձայն, սակայն կարգում չի հիշատակվում «անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագիր» ձևակերպումը. - բուհերում տեղի են ունեցել անվանափոխություններ, մի քանի ոչ պետական բուհեր դադարեցրել են գործունեությունը. - կրթության և գիտության ու սպորտի նախարարությունները վերակազմավորվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, գյուղատնտեսության նախարարությունը՝ էկոնոմիկայի նախարարության. - փոփոխվել են զորակոչի և զորացրման ժամկետները և ներկայումս կարգի դրույթները վերաբերում են ամառային զորակոչից զորացրվածներին. - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մի շարք մասնագիտությունների դիմորդներ հնարավորություն ունեին բուհ ընդունվելու առանց ընդունելության քննության, ինչը անհավասար պայմաններ էր ստեղծում այլ բուհերի հետ: - «Արարատյան բակալավարիատ» ծրագրով (այսուհետ՝ ԱԲ) ուսումնառություն անցնող աշակերտները մայիս և հունիս ամիսներին հանձնում են ԱԲ ստանդարտ և խորացված մակարդակի քննությունները։ ԱԲ-ի խորացված մակարդակի քննությունները բուհական ընդունելության քննություններ են և այդ արդյունքներով ԱԲ-ի դիմորդները կարող են մասնակցել ՀՀ կառավարության կողմից ԱԲ-ին հատկացված անվճար և վճարովի ուսուցման ընդունելության տեղերի մրցույթին։ Նշենք, որ ԱԲ-ի համապատասխան խորացված քննությունների հանձնումը պարտադիր է ծրագրով ուսումնառություն անցնող բոլոր աշակերտների համար: ԱԲ քննությունների և միասնական քննությունների հիմնական փուլի անցկացման ժամկետները համընկնում են, որի արդյունքում ԱԲ շրջանավարտները, ովքեր ցանկանում են ընդհանուր հիմունքներով մասնակցել բուհերի ընդունելության մրցույթին, չեն կարողանում մասնակցել միասնական քննություններին: Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում ենք ՀՀ բուհերում «Արարատյան բակալավրիատ» ծրագրին հատկացված ընդունելության տեղերի մրցույթին չմասնակցող ԱԲ տվյալ տարվա շրջանավարտներին հնարավորություն տալ մասնակցելու լրացուցիչ փուլի միասնական քննություններին: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն |
|
- Կարգում որպես անձը հաստատող փաստաթուղթ սահմանված է անձնագիրը, ինչը տարընթերցման տեղիք էր տալիս քաղաքացիների փաստաթղթերն ընդունելիս, հաշվի առնելով այն, որ ներկայումս ՀՀ քաղաքացիները հանրապետության ներսում հիմնականում օգտագործում են նույնականացման քարտ նպատակահարմար է «անձնագիր» բառը փոխարինել «անձը հաստատող փաստաթուղթ» բառերով: - Վերանայվել է մասնագիտությունների ցանկը որոնց գծով բուհ ընդունվելու համար Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը պարտադիր է. - Հավասար պայմաններ ապահովել բոլոր զորացրված դիմորդների համար հանել 3 տարի առաջ զորացրված լինելու սահմանափակումը, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում ևս նման սահմանափակում նախատեսված չէ: - Դիմորդների միասնական բազա ստեղծելու նպատակով առաջարկվել է՝ ներբուհական ընդունելության քննություններ հանձնած դիմորդների և Արարատյան բակալավրիատ» ծրագրի դիմորդների բազան էլեկտրոնային կրիչների տեսքով ներկայացնել գնահատման և թեստավորման կենտրոնին՝ ի պահ։ |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
- Բոլոր բուհերում ընդունելությունն իրականացնել ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա. - Հստակեցնել առանց ընդունելության քննությունների բուհ ընդունվելու արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող դիմորդներին ներկայացվող պահանջները՝ միջազգային մրցույթների մասնակիցներ, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և օլիմպիական խաղերի մրցանակակիրներ: - Դիմորդների միասնական բազայի առկայությունը կնպաստի բացահայտել 1-ից ավել դիմում հայտ ներկայացրած դիմորդներին և հավասար պայմաններ ապահովել բոլոր դիմորդների համար: - Նախագծով կարգավորվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի համաձայն (ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագիր) բուհ ընդունվող դիմորդների ընդունելության հետ կապված հարցերը, մասնավորապես նշված ծրագրի մասնակիցները կմասնակցեն հատկացված նպատակային ընդունելության տեղերի մրցույթին և չեն զբաղեցնի ընդհանուր մրցույթին հատկացված տեղերը : |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք |
|
«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ, «Այբ» կրթական հիմնադրամ |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
ՀՀ կառավարության որոշման համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը: Բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության գործընթացի հստակեցում: Դիմորդների համար հավասար պայմանների ապահովում: |
-
Քննարկվել է
03.03.2020 - 19.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 7807
Տպել