«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը:
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 4-րդ մասում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
- 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ծանոթանալու այն փաստաթղթերին, որոնց հիման վրա անձը ենթարկվել է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների, այդ անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառուի անձնական գործերին.»,
- 3-րդ կետի առաջին նախադասությունը՝ «համապատասխանությունը գործող օրենսդրությանը» բառերից առաջ լրացնել «, գործողության կամ անգործության» բառերով:
- լրացնել նոր՝ 7-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«7) hամապատասխան ոլորտի մասնագետ տրամադրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց:»
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել նոր՝ 7-րդ և 8-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ.
«7. Սույն հոդվածով սահմանված լիազորություններն իրականացնելիս խախտումներ հայտնաբերելու դեպքում գլխավոր դատախազը կամ հսկողություն իրականացնող դատախազը կարող են միջնորդություն ներկայացնել խախտում թույլ տված անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու մասին: Միջնորդությունն ուղարկվում է խախտում թույլ տված անձի վերադասին, որը պարտավոր է այն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում սկսել ծառայողական քննություն և արդյունքների մասին տեղեկացնել համապատասխան միջնորդությամբ դիմած դատախազին»,
«8. Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազը հսկողություն է իրականացնում օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Դատախազի կողմից հսկողության ենթակա չեն օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպման և իրականացման եղանակները»:
Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հանցագործության պատճառների և նպաստող պայմանների, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտում խախտումներ հայտնաբերելու, ինչպես նաև պետական շահերի խախտումներ հայտնաբերելու դեպքերում՝ դրանց պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով դատախազը կարող է միջնորդագիր ներկայացնել դրանք վերացնելու իրավասություն ունեցող մարմին կամ պաշտոնատար անձին, որը պարտավոր է դրա քննարկման արդյունքների և ձեռնարկած միջոցառումների մասին մեկամսյա ժամկետում գրավոր հայտնել միջնորդագիրը ներկայացրած դատախազին»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազը հսկողություն է իրականացնում օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
03.03.2020 - 22.03.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6810
Տպել