Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է երկու կարևոր հանգամանքով։
Առաջին դեպքում նշված որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) այն դրույթն, որի համաձայն Ծրագրին չեն կարող մասնակցել հանրապետությունում պետական աջակցությամբ այլ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շահառուները, սահմանափակում է մի քանի այլ ծրագրերի գյուղատնտեսությունում տնտեսավարողների մասնակցությունը՝ դրանով իսկ ազդելով գյուղատնտեսության ոլորտի զարգացման վրա։ Մյուս կողմից hամաձայն Ֆինանսական կառուցների ներքին իրավական ակտերի՝ վարկերի մոնիթորինգների իրականացման անհրաժեշտությունն ու պարբերականությունը որոշվում է հաշվի առնելով հաճախորդի վարկունակության գնահատման եղանակը (հաճախորդի վարկունակությունը գնահատվում է մի քանի եղանակներով), վարկի միջոցով կատարվող ներդրումների ուղղվածությունը և ծավալները, հաճախորդի տնտեսության առանձնահատկությունները: Ֆինանսական կառույցների ներքին իրավական ակտերով սահմանված է նաև, որ մոնիթորինգային այցելությունները կախված են տվյալ համայնքում գործող վարկային պորտֆելի քանակային կազմից։ Ծրագրով սահմանված դրույթի համաձայն Ֆինանսական կառույցների կողմից իրականացվող մոնիթորինգները պետք է կատարվեն հստակ սահմանված ժամկետներում, որը որոշակիորեն նվազեցնում է այդ մոնիթորինգների արդյունավետությունը։ Մասնավորապես, ֆինանսական կառույցի կողմից նպատակային մոնիթորինգի իրականացման համար սահմանված է երկամսյա ժամկետ, որի իրականացման ժամանակ հաճախ հնարավոր չի լինում պարզել վարկի նպատակային օգտագործման հանգամանքը՝ կապված ծրագրի իրականացման ժամկետից:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ծրագիրը սահմանված մեխանիզմների որոշ փոփոխություններով իրականացվում է սկսած 2017 թվականի 4-րդ եռամսյակից։ Անցած ժամանակահատվածը ցույց է տվել, որ Ծրագրի նկատմամբ հանրապետությունում ձևավորվել է բավականին մեծ հետաքրքրվածություն, որն արտահայտվում է շահառուների մեծ թվով։ Այսպես՝ միայն 2019 թվականի ընթացքում Ծրագրի շրջանակներում տրամադրվել է 8841 միավոր վարկ՝ շուրջ 36.2 մլրդ դրամ գումարով։
Ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքները ցույց են տվել նաև, որ Ծրագրի իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, պայմանավորված Ծրագրի շահառուների շրջանակի ավելացմանը խոչընդոտող հանգամանքներով, ինչպես նաև առկա է որոշակի տեխնիկական և կազմակերպչական բնույթի կարգավորումների անհրաժեշտությունը։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադրական հզորությունների ընդ- լայնմանը, տնտեսությունների խոշորացմանն ու զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը:
Կարգավորման նպատակը և բնույթը Սույն նախագծով առաջարկվում է Ծրագրում կատարել որոշ խմբագրական փոփոխություններ, մասնավորապես՝ վերացնել Ծրագրին մասնակցելու վերաբերյալ գործող սահմանափակումը, որի համաձայն Ծրագրին չեն կարող մասնակցել հանրապետությունում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող այլ ծրագրերի շահառուները, ինչպես նաև հնարավորություն տալ Ֆինանսական կառույցներին Ծրագրի ֆինանսական մոնիթորինգն իրականացնել իրենց ներքին իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով և վեցամսյա ժամկետում իրականացնել նպատակային մոնիթորինգ՝ գործող երկամսյա ժամկետի փոխարեն:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Սույն նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
Ակնկալվող արդյունքը Ծրագրում կատարվելիք փոփոխությունները կնպաստեն վերջինիս նկատմամբ պահանջարկի ավելացմանը և գյուղատնտեսության ոլորտում իրականացվող այլ պետական աջակցության ծրագրերին տնտեսավարողների մասնակցության խթանմանը, կնվազեցնեն Ֆինանսական կառույցների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։
-
Քննարկվել է
02.03.2020 - 17.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 7907
Տպել