ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՂԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՂԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավականակտի ընդունմանանհրաժեշտությունը (նպատակը).
«Հիմնական դեղերի ընտրության չափանիշները և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա և ի կատարումն ՀՀ վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի թիվ 736-Ա որոշման Հավելվածի 5-րդ կետի և պայմանավորված է հիմնական դեղերի ցանկի ձևավորման համար անհրաժեշտ չափանիշների և կարգի՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանելու և «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկայումս հիմնական դեղերի ընտրության չափանիշները և կարգը սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 7-ի թիվ 41-Ն հրամանով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքով հիմնական դեղերի ընտրության չափանիշները և կարգը սահմանելու լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ առողջապահության նախարարի վերը նշված հրամանով սահմանված կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ՝ միաժամանակ այն համապատասխանեցնելով «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Նախագծով սահմանվում են հիմնական դեղերի ցանկում դեղի ընդգրկման նպատակով հայտ ներկայացնելու ընթացակարգը, հայտի քննարկման կարգը և ժամկետները, հայտը մերժելու հիմքերը, հիմնական դեղերի ընտրության չափանիշները, Ցանկում դեղը ընդգրկելու վերաբերյալ Դեղապահովման խորհրդի եզրակացության մեջ պարտադիր ընդգրկման ենթակա տվյալները և այլն:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի նպատակն է սահմանել Հիմնական դեղերի ցանկում դեղերի ընդգրկման չափանիշները և կարգավորել դեղերը Հիմնական դեղերի ցանկում ընդգրկելու հետ կապված հարաբերությունները:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչությունների կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակ սահմանել հիմնական դեղերի ցանկում ընդգրկվող Հայաստանի Հանրապետության բնակչության առողջապահական առաջնահերթ կարիքները բավարարելու համար անհրաժեշտ, համընդհանուր անվանմամբ նշվող դեղերի ընտրության չափանիշները և կարգը:
-
Քննարկվել է
22.05.2017 - 07.06.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 10121
Տպել