ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---- ---------------- 2020 թվականի N - Ա

 

ԳՈՒՅՔ  ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաշվեկշռում հաշվառված Երևան քաղաքի Էրեբունի 12/6 հասցեում գտնվող 600.3 քմ մակերեսով անշարժ գույքը N 06032018-01-0219, գաղտնաբառը՝ AAYCPGVYY3PX անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը՝ այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենք, շինությունների ճշգրտված տվյալներով Հայաստանի Հանրապետության անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի  Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    27.02.2020 - 13.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7583

Տպել