«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն
11.03.2020
Արդյո՞ք ամբողջությամբ է փոխվելու վիճակագրական պատկերը, Փյունիկ շտեմարանը փոփոխություն է կրելու ԱՖԳ ներդրումից հետո:
7 - Կողմ
1 - Դեմ
«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի կարգավորման նպատակն է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիանալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության:
Նախագծով նաև նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը:
Քննարկվել է
25.02.2020 - 11.03.2020
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 9435
Տպել11.03.2020
Արդյո՞ք ամբողջությամբ է փոխվելու վիճակագրական պատկերը, Փյունիկ շտեմարանը փոփոխություն է կրելու ԱՖԳ ներդրումից հետո:
28.02.2020
Նախագծով նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը:Et depqum inchpesen mek ayl socialakan ajakcutyun stanalis(asenq Paros) hashvarkvelu hashmandamutyan xmberin trvox miavorner@? Menq gitenq,vor nranc miavorner@ anapahovutyan gnahatman jamanak bardzre linum.
27.02.2020
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածում տրված է «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացությունը, այն է․ «անձ, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական տևական խնդիրների և տարբեր արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում» ։ Այս բնորոշումից հստակ երևում է, որ անձ հասկացությունը ընդհանրական է և ներառում է նաև երեխաներին, մինչդեռ նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասում «հաշմանդամություն ունեցող երեխա» հասկացությունը անհարկի առանձնացվում է «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացությունից, այնինչ վերջինս արդեն իսկ ներառում է «հաշմանդամություն ունեցող երեխա» հասկացությունը։