Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403–Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
-
14 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի պահանջներից:
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը.
ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403-Ն որոշմամբ սահմանված է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների կրթաթոշակի չափը` հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 30000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 25000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 20000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 30000 դրամ:
ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից է անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը:
Ըստ ՀՀ Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած ծրագրի, ի թիվիս այլնի Կառավարության խնդիրներից է մարդկային ներուժի զարգացումը, այդ թվում՝ կրթության քաջալերումը, որակյալ կրթության ապահովումը, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների համար պահանջվող մասնագիտական ներուժի զարգացումը՝ կրթության և գիտության ոլորտների արդիականացման միջոցով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախարարության նախաձեռնությամբ համապատասխան ֆինանսական միջոցներ են նախատեսվել նաև 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակները բարձրացնելու համար, ինչը միտված է մարդկային մտավոր ներուժի զարգացմանը, հետազոտական գործունեության ու նորարության խթանմանը, երիտասարդ գիտնականների համար Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծելուն:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403-Ն որոշման մեջ առաջարկվող փոփոխությունների արդյունքում հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35000 դրամով՝ կազմելով համապատասխանաբար հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55000 դրամ, դոկտորանտներին` 65000 դրամ:
Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ, կրթաթոշակի բարձրացումը կնպաստի հետբուհական կրթական ծրագրում ընդգրկվածությանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների հետազոտական, գիտական գործունեության ապահովմանը:
-
Քննարկվել է
21.02.2020 - 08.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 7756
Տպել