Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Ներկայացված օրենսդրական նախագծային փաթեթով առաջարկվում է 4 000-ից ավելի ընտրող ունեցող ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող  բազմաբնակավայր համայնքներում կատարել անցում համայնքի ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի, որով օրենսդրական մակարդակով համայնքի ներկայացուցչական մարմնի համար կընձեռվեն մրցակցային պայմաններ, կապահովվի լայն  քաղաքական ներգրավվածություն և ուժերի հարաբերակցություն:

Նախագծերով ամրագրվել են նաև համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության կառուցակարգերը, այն է՝ համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրելու մեխանիզմները: Դրանով պայմանավորված՝ համայնքի ավագանին իր կազմից կընտրի և կնշանակի համայնքի ղեկավարին, հետևաբար՝ համայնքի ղեկավարն էլ իր հերթին պատասխանատվություն կկրի համայնքի ավագանու առջև:

4000-ից ավելի ընտրող ունեցող  համայնքների ղեկավարների համար կգործի համայնքի ղեկավարի պաշտոնանկության,  այն՝ է համայնքի ավագանու կողմից վերջինիս անվստահություն հայտնելու ինստիտուտը: Այն ոչ միայն կհանդիսանա որպես փոխզսպման մեխանիզմ ավագանու և համայնքի ղեկավարի փոխհարաբերություններում, այլև հնարավորություն կընձեռի լիարժեքորեն ապահովելու սահմանադրական նորմի իրացումը, այն է՝ «Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև» (ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մաս): Այն լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում՝ համայնքի ավագանու ինստիտուտի զարգացման մասով: Հնարավորություն կստեղծվի ներդնելու համայնքի ղեկավարի ընտրության անուղղակի ընտրակարգը, որով համայնքի ավագանին իր կազմից կընտրի և կնշանակի համայնքի ղեկավարին, հետևաբար՝ համայնքի ղեկավարն էլ իր հերթին պատասխանատվություն կկրի համայնքի ավագանու առջև:

  • Քննարկվել է

    17.02.2020 - 03.03.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12788

Տպել

Առաջարկներ`

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

02.03.2020

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն «համայնքի ավագանու անդամը իրավունք ունի ստանալու դրամական փոխհատուցում` սույն օրենքով սահմանված կարգով իր պարտականություններն իրականացնելու հետևանքով կատարած ծախսերի դիմաց:»: Իսկ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Համայնքի ավագանու անդամը իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30 տոկոսի չափով:»: Պետք է նշել, որ այս նորմը գրեթե չի կիրարկվում համապատասխան ընթացակարգերի բացակայության հետևանքով և համայնքի ավագանու անդամները չեն օգտվում իրենց վերապահված իրավունքից: Միաժամանակ նշենք, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով Երևանի ավագանու համար սահմանված է այլ կարգավորում, այն է. «Ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի չափով:»: Երևանի ավագանու համար նախատեսված կարգավորումը ավելի հստակ է և կիրարկման խնդիր չի առաջացնում: Ելնելով վերոգրյալից առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասին դրույթը համապատասխանեցնել Երևանի ավագանու անդամի ծախսերի փոխհատուցման համար նախատեսված կարգավորումներին:

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

02.03.2020

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ. «Ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը` նշելով նիստի անցկացման վայրը և ժամանակը: Այդ տեղեկությունները փակցվում են համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրում, տարածվում զանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում համայնքի պաշտոնական համացանցային կայքում և հրապարակային ծանուցումների www.Azdarar.am կայքում: »: Առաջարկվում է նշված դրույթի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այդ տեղեկությունները փակցվում են համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրում, համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում՝ անկախ բնակչության թվաքանակից բնակիչների համար մատչելի և տեսանելի վայրերում, տարածվում զանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում համայնքի պաշտոնական համացանցային կայքում և հրապարակային ծանուցումների www.Azdarar.am կայքում: »:

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

02.03.2020

Ավագանու նիստերի լայնորեն հրապարակումն ապահովելու համար առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «9. 3000 և ավել բնակիչ ունեցող համայնքներում ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում »

Տեսնել ավելին