«Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասին՝ Երևանի զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում Երևան քաղաքի ավագանուն:
Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը կազմվել է Երևանի քաղաքապետի 05.04.2019թ. 1041-Ա որոշմամբ ընդունված ձևաչափով։
Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ «Ծրագրի կամ միջոցառման անվանում», «Նախատեսված աշխատանքների նկարագիր», «Աշխատանքների իրականացման գործընթաց» և «Իրականացնող կազմակերպություն, կատարման ժամկետ»։ Հաշվետվության կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։
Հաշվետվության մեջ մանրամասն ներկայացված են Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրով նախատեսված և իրականացված աշխատանքների վերաբերյալ ծավալային և քանակական տվյալները։
Հիմք ընդունելով վերը շարադրվածը՝ Երևան քաղաքի ավագանուն է ներկայացվում Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը:
-
Քննարկվել է
05.02.2020 - 21.02.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Երևանի քաղաքապետարան
Հանրային քննարկում
21.02.2020 11:00
Փետրվարի 21-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Դիտումներ` 7490
Տպել