ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բազումի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին N 458-Ն որոշման Վանաձոր համայնքի վարչական տարածքի մեջ գտնվող Սիվաշավան թաղամասը հանձնվել է Բազում համայնքին: Սիվաշավան ավանը գտնվում է հատուկ նշանակության հողատարածքում, որում տեղակայված են զինվորական տեղամասը և դպրոցական շենքային համալիրը:
- 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Քանի որ, Սիվաշավան թաղամասը կազմում էր Վանաձոր համայնքի վարչական տարածքի մաս, դպրոցը կոչվել է «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց»: Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 458-Ն որոշմամբ կատարված փոփոխությունը, առաջարկվում է դպրոցը վերանվանել «ՀՀ Լոռու մարզի Բազումի Մարշալ Բաղրամյանի անվան հիմնական դպրոց»:
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կողմից:
- 4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության նախագծի ընդունման դեպքում դպրոցի անվանումը կհամապատասխանի համայնքի անվանման հետ, որի վարչական տարածքում գտնվում է դպրոցը:
-
Քննարկվել է
23.01.2020 - 07.02.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն, Մշակութային
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 6797
Տպել