Լրամշակման փուլում է
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՋՈՐԴԻ ՋՈԱՈ ՄԱՆՐՈՅ ԱՐԱՐԱՏ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ
ՋՈՐԴԻ ՋՈԱՈ ՄԱՆՐՈՅ ԱՐԱՐԱՏ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատ և Արթուր Գեղամի Դանիելյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 3-ի № 399-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատ և Արթուր Գեղամի Դանիելյանին որոնք հանդես են գալու ֆուտբոլի ազգային հավաքական թիմում:
Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել 2019 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատ և Արթուր Գեղամի Դանիելյանին:
Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատ և Արթուր Գեղամի Դանիելյանին հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
-
Քննարկվել է
22.01.2020 - 11.02.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 7309
Տպել