Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի № 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է համապատասխանության գնահատման ընթացակարգերի արդիականացմամբ և ազգային օրենսդրությամբ սահմանված տեխնիկական կանոնակարգերի վերանայմամբ:

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Գործող ազգային տեխնիկական կանոնակարգերում կիրառվող համապատասխանության գնահատման ձևերը հիմնականում մոտարկված են գնահատման եվրոպական համակարգին և ընթացակարգերին, որոնց համաձայն համապատասխանության գնահատման նշանը մակնշող անձը դիտարկվում է արտադրողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը, այդ իսկ պատճառով որպես համապատասխանության գնահատման ձև առավելությունը տրվել է համապատասխանության հայտարարագրման ընթացակարգերին: Իրավական ակտի կիրարկման ընթացքում արձանագրվել են օրենսդրական անհամապատասխանություններ, օրինակ՝ զենքի, ռադիոսարքավորումների, բետոնի, ցեմենտի և այլ արտադրանքի շրջանառության համապատասխանության գնահատման իրականացումն ապահովելու ընթացքում:

Հաշվի առնելով արձանագրված խնդիրները՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված ընթացակարգերը վերանայելիս և համապատասխանության գնահատման ընթացակարգերն արդիականացնելիս անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել սերտիֆիկացման ընթացակարգերը:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Սույն նախագծով նախատեսված սերտիֆիկացման ընթացակարգերի կիրառությունը հնարավորություն կտա արտադրանքի սերտիֆիկացման մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող որոշակի արտադրանքի համապատասխանության գնահատման սերտիֆիկացման ընթացակարգերով իրականացնել համապատասխանության գնահատում՝ ապահովելով դրանց համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգերին:

 

  1. Կարգավորման առարկան.

Համապատասխանության սերտիֆիկացման ընթացակարգերի սահմանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման մեջ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

     Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության կողմից:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել և արդիականացնել սերտիֆիկացում պահանջող համապատասխանության գնահատման ընթացակարգերը, այդ թվում՝ ազգային գործող տեխնիկական կանոնակարգերը:

 

 

 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ                                      ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

  • Քննարկվել է

    21.01.2020 - 20.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

21.01.2020 06:47

56-Ն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7009

Տպել