Հիշել նախագիծը

«Կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծը նպատակ ունի կարգավորել ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները:

  • Քննարկվել է

    21.01.2020 - 05.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7195

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

21.01.2020

«Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ և 6.2-րդ կետերի համաձայն ՀՀ կառավարությանն իրավունք է վերապահված միայն սահմանել ոստիկանությանը դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը տրամադրելու կարգը: Մինչդեռ նախագծով սահմանվում է նաև ԴՆԹ բնութագրերը տրամադրելու կարգ: Սույն մասով նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որի համաձայն Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Բացի այդ «Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետի համաձայն ԴՆԹ բնութագրերի փոխանցման, մշակման եւ հաշվառման էլեկտրոնային համակարգերը պետք է ունենան Կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ: Կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ չունեցող էլեկտրոնային համակարգերի միջոցով ԴՆԹ բնութագրերի հաշվառումն արգելվում է: Սույն նախագծից պարզ չէ թե պահպանված է օրենքի վերոհիշյալ պահանջը:

Տեսնել ավելին