Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
-
16 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման |
|
1 |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտի մրցունակության, ներդրումային գրավչության և բնակչության համար պարենամթերքի տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ: |
2 |
Ընթացիկ իրավիճակ և խնդիրները |
|
1. Երկրների ճնշող մեծամասնությունում սննդամթերքի ոլորտում կիրառվում է համեմատաբար մեղմ հարկային քաղաքականություն, մասնավորապես հարկերի արտոնյալ դրույքաչափեր, ինչը պայմանավորված է հասարակության բոլոր շերտերի համար պարենամթերքի տնտեսական մատչելիության հնարավորինս բարձր մակարդակ ապահովելու մտայնությամբ: Ավելացված արժեքի հարկի դրույքաչափի իջեցման նախադեպ ունեցող երկրներից դիտարկել ենք Լատվիայի և Ֆինլանդիայի հանրապետությունների փորձը: Մասնավորապես, Լատվիայի Հանրապետության փորձը ցույց է տալիս, որ սննդամթերքի որոշ տեսակների գծով ավելացված արժեքի հարկի դրույքաչափի 12 տոկոսային կետով իջեցումը (21%-ից 12%) հանգեցրել է նույն ապրանքների գների 5.5-5.6% իջեցման և վաճառքների քանակի 3.1-3.3% ավելացման: Կարելի է ասել, որ ավելացված արժեքի հարկի գծով բյուջեի եկամուտների կորուստը մասնակիորեն փոխհատուցվել է իրացման քանակների ավելացման արդյունքում բյուջետային այլ մուտքերի (շահութահարկ, եկամտային հարկ) հաշվին: Ֆինլանդիայի Հանրապետության դեպքում սննդամթերքի գծով ավելացված արժեքի հարկի դրույքաչափի 5 տոկոսային կետով իջեցումը (17%-ից 12%) հանգեցրել է գների 2.5% իջեցման: Երկու դեպքում էլ նկատվում է գրեթե միանման միտում` սննդամթերքի գծով ավելացված արժեքի հարկի դրույքաչափի իջեցումը համապատասխան սննդատեսակների գների վրա ազդել է կիսով չափ: Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կիրառվող հարկային քաղաքականությունը հանգեցրել է այնպիսի վիճակի, երբ փոքր և միջին տնտեսավարողները ակնհայտորեն թաքցնում են շրջանառության իրական ծավալները՝ շուկայում մրցունակ լինելու համար: Որպես օրինակ կարող ենք դիտարկել տավարի մսի շուկան, որտեղ փոքր և միջին տնտեսավարողները թաքցնում են իրենց իրական շրջանառությունը, որպեսզի կարողանան գործունեություն ծավալել շրջանառության հարկի դաշտում: Մեր դիտարկումներով, տավարի մսի վաճառքի ծավալների մեծ մասը բաժին է ընկնում հենց շրջանառության հարկի դաշտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին, որոնց առաջարկած գինը համեմատաբար ավելի ցածր է, քան խոշոր տնտեսավարողներինը՝ ինչպիսիք են սուպերմարկետները, որոնք գործունեություն են իրականացնում ընդհանուր հարկման դաշտում: Առաջարկվող բարձր գների հիմնական պատճառը դրանցում ավելացված արժեքի հարկի գումարի առկայությունն է։ Տարբերակված հարկային դրույքաչափերի կիրառությունը՝ հարկային բեռի թեթևացմամբ, լրացուցիչ խթան կհանդիսանա ստվերային դաշտի կրճատման և հարկային մուտքերի ավելացման համար, որոնք գործող հարկային քաղաքականության պայմաններում մնում են ստվերում: Նաև պետք է արձանագրել, որ աճող հարկային դրույքաչափերը որոշակի կրիտիկական կետից հետո կարող են դառնալ անարդյունավետ հետագա հարկային եկամուտների մուտքի տեսանկյունից (Լաֆֆերի կոր)։ Եթե փորձենք մեկնաբանել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող հարկային քաղաքականության առկա վիճակը, ապա պետք է արձանագրել, որ առկա դրույքաչափերը չեն ապահովում հարկային եկամուտների արդյունավետ մակարդակ: Կարող ենք եզրակացնել, որ եթե ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ավելացված արժեքի հարկի տարբերակված դրույքաչափի կիրառումը կարճ ժամանակահատվածում կարող է հանգեցնել հարկային մուտքերի որոշակի նվազման, ապա երկարաժամկետ հեռանկարում այն իր մուլտիպլիկատիվ էֆեկտով կնպաստի բյուջեի եկամուտների աճին: 2. Թեև Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ գյուղատնտեսության ոլորտում արդեն իսկ սահմանված են որոշակի արտոնություններ, այնուամենայնիվ դրանք բավարար չեն, որպեսզի տեղական արտադրողների համար ապահովեն մրցունակության այն մակարդակը, որը նրանց համար կապահովեր հավասար մեկնարկային հնարավորություններ ներկրողների հետ համեմատությամբ: |
3 |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Հաշվի առնելով ագրարային ոլորտի առանձնահատկությունները, ագրարային հատվածում ստեղծված իրավիճակը, ծառացած խնդիրների մասշտաբներն ու հրատապությունը, երկրի պարենային անվտանգության և գյուղական տարածքների զարգացման առաջնահերթությունը, կարևորվում է գյուղատնտեսության և գյուղին պետական ակտիվ աջակցությունը։ Այն առավելապես ուղղված է ագրարային ոլորտում իրավական հիմքի ձևավորմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար գործունեության և ներդրումների բարենպաստ պայմանների ապահովմանը, գյուղատնտեսության և գյուղի ենթակառուցվածքների զարգացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրության խթանմանը, գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրմանը, սննդամթերքի անվտանգության և մասնագիտական խորհրդատվության համակարգերի զարգացմանը։ |
4 |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունման հիմնական նպատակն է հարկային բեռի թեթևացմանն ուղղված փոփոխությունների միջոցով տեղական գյուղատնտեսության մրցունակության, ոլորտի ներդրումային գրավչության, ինչպես նաև բնակչության համար պարենամթերքի տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացումը: |
5 |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: |
6 |
Ակնկալվող արդյունքը |
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսության մրցունակության բարձրացում, արտահանմանը միտված արտադրությունների զարգացում, արտահանման և ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալների ավելացում, պարենային անվտանգության տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացում, բարձրորակ և մրցունակ գյուղատնտեսական ապրանք արտադրողների թվի ավելացում, տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծում։ |
ՏԵՂԵԿԱՆՔ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին |
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: |
ՏԵՂԵԿԱՆՔ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին |
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ որոշումները. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Անմիջական սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից վերամշակված այն ապրանքների անվանացանկը հաստատելու մասին, որոնց օտարումն ազատված է ավելացված արժեքի հակից», 2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց օտարումը հարկվում է ավելացված արժեքի հարկի 7 տոկոս դրույքաչափով», 3) Հայաստանի Հանրապետության «Շահութահարկ վճարողների` իրենց կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման արդյունքում ստացված այն ապրանքների անվանացանկը հաստատելու մասին, որոնք իրացնելու դեպքում շահութահարկ վճարողները ազատվում են շահութահարկից»: |
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը չի հակասում ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: |
-
Քննարկվել է
16.01.2020 - 31.01.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 11929
Տպել