ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մինչև ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1368-Ն որոշման ուժի մեջ մտնելը նշված կարգին համապատասխան ստեղծված հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած քաղաքացիներին տարկետում ստանալու հնարավորություն տրամադրելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված կարգով 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում գնահատվեցին գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների ձեռքբերումները և քննարկվեցին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նրանց տարկետում տալու հնարավորությունը: Արդյունքում ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք քաղաքացիներ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացան տարկետում:
Նշված գործընթացի ժամանակ, սակայն, որոշ քաղաքացիներ, որոնք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից ստացել էին դրական եզրակացություն և հավակնում էին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման, տարբեր հիմնավորումներով չեն ստացել տարկետում: Որպես օրինակ նրանցից ոմանք արդեն իսկ օգտվել են տարկետման իրավունքից և այդ տարկետումները տրվել են որպես օրենքով սահմանված տարկետումներ, դրանք չէին կարող փոխարինվել ՀՀ կառավարության որոշմամբ տրվող տարկետումներով:
2019 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարված փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո նշված քաղաքացիները 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետման իրավունք ստանալու նպատակով կրկին դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Այս անգամ, սակայն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի կողմից վերջիններիս դիմումին կցված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ նրանք ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված մեթոդաբանությամբ հաշվարկված՝ գիտության և կրթության բնագավառում ունեցած նվաճումները հավաստող փաստաթղթերի գնահատման արդյունքում չեն կարող հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք:
Իսկ առանձին դեպքում քաղաքացու ընդունված համալսարանը 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետման իրավունք ստանալու նպատակով դիմում ներկայացնելու և վերը նշված հանձնաժողովի ուսումնասիրության ժամանակահատվածում այլևս ընդգրկված չի եղել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում, հետևաբար նաև ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 9.1-ին կետով նախատեսված պայմաններին չհամապատասխանելու հիմքով վերջինս նույնպես չի հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի:
- Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այսուհետ հիմնավորման 2-րդ կետում նշված կարգավիճակում գտնվող քաղաքացիները կկարողանան օգտվել տարկետման իրավունքից:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
16.01.2020 - 31.01.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 8418
Տպել