Հիշել նախագիծը

«Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական արարողակարգի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-291-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝ հանել «բարձրաստիճան» բառը.

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «Բարձրաստիճան» բառը փոխարինել «Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված» բառերով.
  • 2-րդ մասում «Գործադիր իշխանության» բառերը փոխարինել «Պետական կառավարման համակարգի» բառերով և հանել «բարձրաստիճան» բառը.

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

  • Քննարկվել է

    13.01.2020 - 28.01.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Արտաքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7864

Տպել