ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության «2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի
2019 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացած Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի նիստում առաջարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության սպեկտորի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու մասին 517-Ն որոշմամբ հաստատված ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե» բառերով, քանի որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016թ. մարտի 1-ի ՆՀ-213–Ն հրամանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության ՀՀ ֆինանսների նախարարության վերակազմակերպման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն առանձնացվել է և ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:
Ներկայացված փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի թիվ 517-Ն որոշման մեջ:
ՑԱՆԿ
Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15 N 517-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը մշակվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 992-Ն որոշման հիման վրա:
ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15 N 517-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի հեղինակների
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման, կապի և փոստի վարչության կապի բաժնի և իրավաբանական վարչության կողմից:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15 N 517-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15 N 517-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
-
Քննարկվել է
09.01.2020 - 24.01.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 7003
Տպել