Հիշել նախագիծը

««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի լիազորությունները և գործառույթները փոխանցվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

    Վերոգրյալով պայմանավորված ինչպես նաև պետական պատվերի արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով նախագծերով նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում:  Մասնավորապես «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում ռամարդյունաբերության ոլորտում պետական պատվերի մասով գործառույթները տարանջատվել են երկու մասի՝ դրանց մի մասը վերապահելով ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնին, մյուս մասը ռազմարդյունաբերության ոլորտի պետական այլ մարմիներին՝ իրենց իրավասության սահմաններում:

  Միաժամանակ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է պետական պատվերի ցանկի հաստատման իրավասությունը վերապահել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնին:

  1. 2. Առաջարկվող կագավորումների բնույթը.

         Նախագծերի ընդունմամբ կապահովվի ռազմարդյունաբերության ոլորտում պետական պատվերի մասով գործառույթների տարանջատումը և պետական պատվերի միասնական քաղաքականությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

     Նախագծերը մշակվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդունաբերության նախարարության կողմից:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների մասին

 

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։

  • Քննարկվել է

    27.12.2019 - 12.01.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7904

Տպել