«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
10 - Կողմ
-
3 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 18.10.2018թ. թիվ 02/10.4/43590-2019 հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով:
- Կարգավորման նպատակը և բնույթը
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի ներկայիս խմբագրության համաձայն մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:
Պրակտիկայում արական սեռի քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելը զորակոչային տարիքի կամ զորակոչից ստացած տարկետման ժամկետներով պայմանավորելը խնդիրներ է առաջացնում անձնանց համար՝ իրենց իրավունքներ իրացնելու ժամանակ։
Այսպես, օրինակ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ Պատրիարքության միաբան հանդիսացող և դեռևս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար հաճախ խոչընդոտների են հանդիպում՝ պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ: Հիշյալ վարժարանի սաները, որպես կանոն, թեև սովորում են մինչև 18 տարին լրանալը և, վերադառնալով ՀՀ՝ զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն, տվյալ երկրում իրենց բնակության օրինականությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, որի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ: Նույն խնդիրն ունենում են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները: Նույնատիպ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթական իրավունքի իրացման հետ կապված, երբ օրինակ` ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի պարագայում 17-ից 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը:
Հաճախ են դեպքերը, երբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Բացի այդ,
Բացի այդ, ներկայումս հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող արական սեռի քաղաքացիների կողմից թե ՀՀ-ում, թե օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը: Այսպես, հաճախ լինում են դեպքեր, երբ արական սեռի քաղաքացու 18 տարին լրանում է օրինակ՝ օգոստոս ամսին, նա զորակոչի ենթակա է լինում տվյալ տարվա ձմռանը (հաջորդ տարվա ձմռանը), սակայն քանի որ օրենքի համաձայն 18 տարին լրանալուց հետո անձնագիրը տրվում է միայն զորակոչից ստացած տարկետման վավերականության ժամկետով, ուստի նշված ժամանակահատվածում քաղաքացուն հնարավոր չի լինում տրամադրել անձնագիր, հետևաբար վերջինս կրկին զրկվում է տարբեր իրավունքների իրացման հնարավորությունից:
Վերգրյալը հաշվի առնելով, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում նախապատրաստվել էր նախագիծ՝ ՀՀ զինապարտ քաղաքացիներին առավել երկար ժամկետով անձնագիր տրամադրելու հնարավորություն նախատեսելու համար, սակայն 11.10.2019թ. նախարարական պետաիրավական կոմիտեի նիստում նշված նախագծի վեաբերյալ հանձնարարվել է քննարկել նախազորակոչային տարիքի անձանց անձնագրերի վավերականության ժամկետով պայմանավորված մեխանիզմն այլ լուծման տարբերակներով փոխարինելու և նախագիծը լրամշակելու հարցը։
Հաշվի առնելով վերոգրյալը, նախապատրաստվել է սույն նախագիծը, որով հնարավորություն է ընձեռվում 16 տարին լրացած ՀՀ բոլոր քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ (փոխանակել) 10 տարի ժամկետով՝ զինապարտ քաղաքացիների համար սահմանելով միայն զինվորական զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք ներկայացնելու պահանջ։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում արական սեռի զինապարտ ՀՀ քաղաքացիները իրավունք կստանան ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր 10 տարի վավերականության ժամկետով՝ անձնագրի տրամադրումը չպայմանավորելով նախազորակոչային տարիքի կամ զինվորական ծառայության անցնելու փաստի հետ, ինչը հնարավորություն կընձեռի վերջիններիս իրացնել իրենց իրավունքները տարբեր ոլոտներում։
-
Քննարկվել է
27.12.2019 - 11.01.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6901
Տպել