ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N _______-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

«Զենքի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի թ ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմամթերքի քրեագիտական պահանջները` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրամապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ՎԱՐՉԱՊԵՏ                                                               ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

                                                                   

                                    «____» _________ 2019թ.

          Երևան

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի ___________ ___-ի N ____-Ն որոշման

 

 

 

 

Ք Ր Ե Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն քրեագիտական պահանջները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող քաղաքացիական ու ծառայողական զենքի և ռազմամթերքի՝ ազդանշանայաին և գազային զենքի, օդաճնշիչ զենքի, ակոսափող և ողորկափող հրազենի, կառուցվածքով զենքին նմանվող արտադրանքի, ակոսափող և ողորկափող հրազենի, գազային և ազդանշանային զենքի փամփուշտների, ինչպես նաև սառը շեղբավոր և նետողական զենքի, կառուցվածքով դրանց նմանվող իրերի և առարկաների, ընդհանուր և հատուկ նշանակության, գոյատևման, զբոսաշրջային դանակների, որսորդական դաշույնների, հուշանվերային արտադրանքի (կառուցվածքով զենքին նմանվող իրերի), սպորտային, հանգստի և ժամանցի արբալետների, աղեղների և նրանց համար նախատեսված նետերի շրջանառությունը կարգավորող լրացուցիչ սահմանափակումներ:
  3. Սույն քրեագիտական պահանջները չեն տարածվում այն զենքերի և փամփուշտների վրա, որոնք արտադրվում են միայն արտահանման նպատակով՝ առանց Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառելու իրավունքի և համապատասխանում են ներմուծող երկրների պահանջներին, տարանցիկ փոխադրվող զենքերի և փամփուշտների վրա, ինչպես նաև փորձարկման փամփուշտների վրա, որոնք նախատեսված են զենքը և փամփուշտները արտադրող գործարաններում միայն տեխնոլոգիական նպատակներով օգտագործման համար:

 

 

  1. ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ԵՎ ԳԱԶԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Ազդանշանային և գազային զենքը չպետք է հնարավորություն ընձեռի առանց անդառնալի կոնստրուկտիվ փոփոխությունների կրակելու գնդակային կամ կոտորակային փամփուշտներ, որի դեպքում փողից դուրս թռչող արկերը կունենան 0.5 Ջ/մմ2-ից ավելի տեսակարար կինետիկ էներգիա (դատական բժշկության մեջ ընդունված` մարդուն խոցելու նվազագույն էներգիայի չափանիշ):
  2. Ազդանշանային և գազային զենքը չպետք է հնարավորություն ընձեռի առանց անդառնալի կոնստրուկտիվ փոփոխությունների օգտագործել գազային կամ դատարկ փուստ փամփուշտներ` փողի փողաբերանից լիցքավորվող արկեր կրակելու համար, որի դեպքում արկին կհաղորդվի 0.5 Ջ/մմ2-ից ավելի տեսակարար կինետիկ էներգիա:
  3. Ազդանշանային զենքը չպետք է հնարավորություն ունենա կրակել գազային փամփուշտներով` առանց զենքի մանրակների անդառնալի փոփոխության:
  4. Ազդանշանային և գազային զենքի մասերի կառուցվածքային առանձնահատկությունները չպետք է հնարավորություն ընձեռեն դրանք փոխարինել հրազենի հիմնական մասերով:
  5. Ազդանշանային և գազային զենքի վրա պետք է լինի 0.2մմ խորությամբ մեխանիկական (հարված, ճնշում) եղանակով կամ էներգիայի բարձր կոնցենտրացիայի աղբյուրի (այդ թվում նաև լազերով) օգտագործմամբ դրոշմված անհատական համարը:
  6. Ազդանշանային և գազային զենքը կրակված պարկուճների վրա պետք է ձևավորի զենքի դետալների (հարվածիչ, անդրադարձիչ, արտանետիչ և այլն) հետքերի այնպիսի միկրոռելիեֆ, որոնք կտարբերակվեն երկակնյա ծավալադիտակային մանրադիտակի տակ 20-անգամյա խոշորացմամբ:
  7. Գազային փամփուշտներով կրակող զենքերի և դրանց փամփուշտների անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30521 «Ատրճանակներ և ռևոլվերներ գազային. Անվտանգության պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և մեթոդներ» և ԳՕՍՏ Ռ 50742 «Փամփուշտներ գազային ատրճանակների, ռևոլվերների, կրակող սարքերի և գազային անփող զենքերի. Անվտանգության պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և մեթոդներ» ստանդարտներով սահմանված պահանջներին:

 

III. ՕԴԱՃՆՇԻՉ ԶԵՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  1. Օդաճնշիչ որսորդական ատրճանակները և ռևոլվերները չպետք է ունենան 5մմ ավելի տրամաչափ:
  2. 5 Ջոուլից ավելի փողային էներգիայով կամ 4.5մմ-ից ավելի տրամաչափով օդաճնշիչ զենքը պետք է ունենա 0.2մմ-ից ոչ պակաս խորությամբ մեխանիկական (հարված, ճնշում) եղանակով կամ էներգիայի բարձր կոնցենտրացիայի աղբյուրի (այդ թվում նաև լազերով) օգտագործմամբ դրոշմված անհատական համար:
  3. Օդաճնշիչ զենքը չպետք է հնարավորություն ընձեռի առանց անդառնալի կոնստրուկտիվ փոփոխությունների դրա օգտագործումը որպես հրազեն:
  4. Օդաճնշիչ զենքի մասերի կառուցվածքային առանձնահատկությունները չպետք է հնարավորություն ընձեռեն դրանք փոխարինել հրազենի հիմնական մասերով:

 

  1. ՀՐԱԶԵՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Նույն նմուշի փամփուշտներ կրակելու համար նախատեսված տարբեր մոդելների ակոսափող զենքերը պետք է տարբերվեն պարկուճների և գնդակների վրայի կրակման հետքերով:
  2. Ակոսափող երկարափող զենքը չպետք է պատրաստված լինի ատրճանակային և ռևոլվերային փամփուշտներ կրակելու համար, բացի 5,6մմ տրամաչափի /22L.R./ օղակաձև բոցավառման փամփուշտներից:
  3. Ակոսափող և ողորկափող զենքը կրակված պարկուճների հարվածիչի զարկանի և փակաղակի հենքի հետքերում, իսկ ակոսափող զենքը և ներդիր ակոսավոր փողերը` կրակված գնդակների վրայի փողանցքի հետքերում պետք է ձևավորեն այնպիսի միկրոռելիեֆ, որը տարբերակվի երկակնյա ծավալադիտակային մանրադիտակի տակ 20-անգամյա խոշորացմամբ:
  4. Ծալվող երկարափող հրազենը, որի երկարությունը ծալված վիճակում 800մմ-ից պակաս է, չպետք է այդ վիճակում ունենա կրակելու հնարավորություն կամ դառնալի փոփոխություններ կատարելու (մաս հանելու, ավելացնելու կամ փոխարինելու) դեպքում ձեռք բերի այդպիսի հնարավորություն:
  5. Ակոսափող, ողորկափող հրազենը պետք է ունենա անհատական համար (0.2 մմ-ից ավելի խորությամբ մեխանիկական եղանակով (հարված, ճնշում) կամ էներգիայի բարձր կոնցենտրացիայի աղբյուրի (այդ թվում նաև լազերով) օգտագործմամբ):

 

  1. ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՎ ԶԵՆՔԻՆ ՆՄԱՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Կառուցվածքով զենքին նմանվող արտադրանքը, ինչպես նաև ստորջրյա որսի համար նախատեսված զենքը չպետք է հնարավորություն ընձեռի օգտագործելու դրանք որպես հրազեն, որի դեպքում արկին կհաղորդվի 0.5 Ջ/մմ2-ից ավելի տեսակարար կինետիկ էներգիա:
  2. Կառուցվածքով զենքին նմանվող արտադրանքը չպետք է պատրաստված լինի մարտական ակոսափող հրազենից՝ այն ձևափոխելու և կրակելու համար ոչ պիտանի վիճակի բերելու եղանակով:

 

  1. ԱԿՈՍԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Ակոսափող հրազենի փամփուշտների գնդակների և պարկուճների կառուցվածքային առանձնահատկությունները պետք է հնարավորություն ընձեռեն ջրային կամ թելային որսիչների մեջ դրանց փորձարարական կրակման ժամանակ պահպանել զենքի նույնացման համար պիտանի հետքեր:
  2. Կենտրոնական բոցավառման փամփուշտների պարկուճների վրա պետք է  լինեն արտադրողի ապրանքային նշանն (ծածկագիրը) ու տրամաչափի նշումը:
  3. Կողային բոցավառման փամփուշտների պարկուճների վրա պետք է լինի արտադրողի ապրանքային նշանը (ծածկագիրը):

 

VII. ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ, ԳԱԶԱՅԻՆ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Ողորկափող հրազենի, գազային և ազդանշանային զենքի փամփուշտների պարկուճների կառուցվածքային առանձնահատկությունները պետք է հնարավորություն ընձեռեն դրանց փորձարարական կրակման ժամանակ պահպանել զենքի նույնացման համար պիտանի հետքեր:

 

 

 

 

VIII. ՍԱՌԸ ՇԵՂԲԱՎՈՐ ԵՎ ՆԵՏՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՆՄԱՆՎՈՂ ԻՐԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Սառը շեղբավոր և նետողական զենքի կոնկրետ նմուշները պետք է`

1) նախատեսված լինեն մարդու կյանքին և առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու, կենդանիներին խոցելու և դրանց հարձակումից պաշտպանվելու համար,

2) իրենց կառուցվածքով և անհատական հատկանիշներով պիտանի լինեն նշանակետը խոցելու համար:

  1. Նշանակետը խոցելու համար առարկայի նշանակությունը որոշվում է`

1) սառը շեղբավոր և նետողական զենքի հայտնի օրինակների կամ նմուշների հետ կառուցվածքային արտաքին նմանությամբ,

2) սառը շեղբավոր և նետողական զենքի որոշակի տեսակին (տիպին) դասելու համար կառուցվածքային հատկանիշների ամբողջությամբ, (որոնք հաստատված են և դրանց նկարագրությունը կա ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում, սույն քրեագիտական պահանջներում, սառը զենքին վերաբերող տեղեկատուներում և այլն):

  1. Նշանակետը խոցելու համար առարկայի պիտանիությունը որոշվում է.

1) դրա ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձին մանրակների տեխնիկական ապահովվածությամբ,

2) դրա խոցելու հատկություններով:

  1. Սառը շեղբավոր և նետողական զենքի, ինչպես նաև կառուցվածքով դրանց նմանվող իրերի և առարկաների հիմնական չափանիշերը, խոցելու ունակությունները ըստ վնասվածքի խորության, մնացորդային դեֆորմացիայի մեծությունը, աղեղների և արբալետների ձգվածության և հարվածի ուժի որոշումը կատարվում է համապիտանի չափողական գործիքով, մեխանիկական կամ էլեկտրոնային կշեռքով և չափողական հատուկ սարքավորումներով, որոնք կապահովեն հետևյալ ճշգրտությունը`

- գծային չափերը, վնասվածքի խորությունը և

մնացորդային դեֆորմացիան                           - 0,1մմ

- անկյան մեծությունը                                      - 10

- զանգվածը                                                    - 0,1գ-ից (արկերի), մինչև 1գ (իրի համար)

- աղեղալարի ձգման ուժը                                - 1կգ

- հարվածի ուժը                                               - 1կգ/սմ3:   

  1. Սառը շեղբավոր և նետողական զենքով մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք հասցնելու հնարավորությունը որոշվում է`

1) 30-50մմ հաստությամբ սոճու տախտակե թիրախի վրա առաջացած վնասվածքի հարաբերական խորությամբ (հաստատված է, որ սոճու տախտակի մեջ շեղբի մխրճման խորությունը պետք է լինի 10մմ- ից ոչ պակաս),

2) հատուկ պլաստիկ թիրախի (Мишень պատրաստվածք, որը մարդու մկանակազմության նմանակումն է) վրա 20մմ-ից ոչ պակաս,

3) հարվածող-ջարդող զենքի հարվածի ուժի և խոցման մակերեսի ցուցմունքներով, որոնք համեմատվում են բժշկական համապատասխան տեղեկատուների տվյալների հետ:

  1. Բիոնյութերի (մսեղեն և կենդանիների ոսկորներ) վրա վնասվածքների բժշկական գնահատման արդյունքներով (այս փորձարկումը կատարվում է բացառիկ դեպքերում, երբ սույն կարգի 29-րդ կետ 1-3 ենթակետերով փորձարկումների իրականացումը հնարավոր չէ), և որոնց ծանրության աստիճանը որոշում է դատաբժշկական փորձագետը: Փորձարկումների, հետազոտությունների կամ փորձաքննությունների կատարման ընթացքում կարող են ընտրվել սույն կարգի 32-րդ կետի 1-3 ենթակետերով տրված մեթոդներից մեկը կամ մի քանիսը:
  2. Սառը շեղբավոր և նետողական զենքի կոնկրետ նմուշի կիրառման պարտադիր պայման է համարվում նրա անվտանգությունն ու նպատակային օգտագործումը, երբ`

1) շեղբավոր սառը զենքի համար սահմանվում է` շեղբի միացման եղանակը, ձեռքում պահելու հարմարությունը, տարբեր ուժգնության (20-ից մինչև 50 Ջ էներգիայով հարվածներ) և ուղղության հարվածներ հասցնելու անվտանգությունը,

2) սառը և նետողական այլ զենքի համար կատարվում են ամրությունը, ապահովությունը և անվտանգությունը որոշող ստուգումներ:

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԴԱՆԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և սպորտային ու արդյունաբերական որսի համար նախատեսված ընդհանուր նշանակության որսորդական դանակները հանդիսանում են քաղաքացիական սառը շեղբավոր զենքի տարատեսակ և «Զենքի մասին» օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին, նրանց համապատասխան փորձարկումներ:
  2. Որսորդական դանակները նախատեսված են որսի ժամանակ գազանի հարձակման դեպքում` նրանից պաշտպանվելու համար, և լինում են երեք տեսակի`

1) չծալվող,

2) ծալվող,

3) քանդվող:

  1. Որսորդական դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշումը և փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51500-99 «Դանակներ և դաշույններ որսորդական. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտին:
  2. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի համար նախատեսված որսորդական դանակի (որոնք չեն համարվում սառը շեղբավոր զենք) կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագիրը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51644 «Դանակներ մասնատման և մորթազերծման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված պահանջներին:

 

  1. ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԴԱՇՈՒՅՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և սպորտային ու արդյունաբերական որսի համար նախատեսված որսորդական դաշույնները հանդիսանում են քաղաքացիական սառը շեղբավոր զենքի տարատեսակ և «Զենքի մասին» օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին նրանց համապատասխանության փորձարկումներ:
  2. Որսորդական դաշույնները նախատեսված են որսի և գազանի հարձակման դեպքում` նրանից պաշտպանվելու համար և լինում են երկու տեսակի`

1) չծալվող,

2) քանդվող:

  1. Որսորդական դաշույններ կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշումը և փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51500-99 «Դանակներ և դաշույններ որսորդական. Ընդհանուր տեխնիկական պայմաններ« ստանդարտին:

 

  1. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԴԱՆԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի (այդ թվում ստորջրյա), ինչպես նաև կենցաղային կարիքների համար, (տնային կենդանիներին մորթազերծելու և մասնատելու) նախատեսված հատուկ նշանակության որսորդական դանակները չեն համարվում քաղաքացիական սառը զենք:
  2. Հատուկ նշանակության որսորդական դանակները (կաշվեհան և մասնատող), որպես արտադրանք, կառուցվածքով նման են շեղբավոր սառը զենքին և «Զենքի մասին» օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ: Հատուկ նշանակության որսորդական դանակները լինում են երեք տեսակի`

1) չծալվող,

2) քանդվող,

3) ծալվող:

  1. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտայինորսի (այդ թվում՝ ստորջրյա), ինչպես նաև կենցաղային կարիքների համար (տնային կենդանիներին մորթազերծելու և մասնատելու) նախատեսված հատուկ նշանակության որսորդական դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51644 «Դանակներ մասնատման և մորթազերծման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված պահանջներին:

 

XII. ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ԴԱՆԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 

 

  1. Գոյատևման դանակները հանդիսանում են որսորդական հանդերձանքի մաս և նախատեսված են սպորտային և արդյունաբերական որսի համար, որպես ընդհանուր նշանակության որսորդական դանակ, ինչպես նաև արշավային ծանր պայմանների, ճանապարհորդությունների, սպորտային տուրիզմի ժամանակ օգտագործելու:
  2. Գոյատևման դանակները հանդիսանում են քաղաքացիական շեղբավոր սառը զենքի տարատեսակ (որոնց շրջանառությունը համապատասխանում է ընդհանուր նշանակության որսորդական դանակների շրջանառությանը) և «Զենքի մասին» օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում են կատարվում քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումները:
  3. Գոյատևման դանակները նախատեսված են որսի և գազանի հարձակման դեպքում` նրանից պաշտպանվելու համար, ինչպես նաև որպես ձեռքի գործիք` արտակարգ իրավիճակներում մարդու գոյատևման համար, և լինում են երկու տեսակի`

1) չծալվող,

2) քանդվող:

  1. Գոյատևման դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշումը և փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51548-2000 «Դանակներ գոյատևման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտին:

 

XIII. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԴԱՆԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 

 

  1. Զբոսաշրջային հանդերձանքի մաս կազմող և արշավների, սպորտային տուրիզմով, ալպինիզմով զբաղվելու և կենցաղում օգտագործելու համար նախատեսված զբոսաշրջային դանակները սառը շեղբավոր զենք չեն համարվում:
  2. Զբոսաշրջային դանակները «Զենքի մասին» օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման և որի շրջանակում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:
  3. Զբոսաշրջային դանակները լինում են երեք տեսակի`

1) չծալվող,

2) քանդվող (դրանք կարող են պատրաստվել որսորդական կամ գոյատևման դանակների նմանողությամբ),

3) ծալվող:

  1. Զբոսաշրջային դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագիրը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՈՍՏ Ռ 51501 «Դանակներ զբոսաշրջային և հատուկ սպորտային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանվածպահանջներին:

 

XIV. ՀՈՒՇԱՆՎԵՐԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՎ ԶԵՆՔԻՆ ՆՄԱՆՎՈՂ ԻՐԵՐԻ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 

 

  1. Սառը (շեղբավոր, հարվածող-ջարդող և այլն) և նետողական զենքին նմանվող հուշանվերային արտադրանքը (կառուցվածքով զենքին նմանվող իրեր) հանդիսանում է կենցաղային տնտեսական նշանակության արտադրանքի տարատեսակ և «Զենքի մասին» օրենքի համաձայն ենթակա է պարտադիր սերտիֆիկացման, և որի շրջանակում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:
  2. Հուշանվերային արտադրանքը պատրաստվում է սառը և նետողական զենքի կոնկրետ նմուշների նմանողությամբ` չունենալով նրանց մարտական հատկությունները և ամրությունը:
  3. Սառը և նետողական զենքին նմանվող հուշանվերային ու գեղազարդային իրերի և առարկաների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51715 «Արտադրանք գեղարարական և հուշանվերային, արտաքնապես սառը կամ նետողական զենքին նմանվող. Ընդհանուր տեխնիկական պահանջներ» ստանդարտով սահմանված պահանջներին:

 

  1. ՍՊՈՐՏԱՅԻՆ, ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԱՐԲԱԼԵՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Սպորտային արբալետները համարվում են քաղաքացիական սպորտային նետողական զենք և «Զենքի մասին» օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:
  2. Հանգստի և ժամանցի արբալետները իրենց տեխնիկական բնութագրով չեն համարվում նետողական զենք: Հանգստի և ժամանցի արբալետները և նրանց նետերը «Զենքի մասին» օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:
  3. Սպորտային արբալետների հիմնական նշանակությունը սպորտային մարզումների և միջոցառումների ժամանակ` նշանակետի խոցումն է:
  4. Հանգստի և ժամանցի արբալետների հիմնական նշանակությունը մշակութային միջոցառումների ժամանակ, հանգստի վայրերում, վարժանքների ընթացքում նշանակետի խոցումն է:
  5. Սպորտային արբալետները ստորաբաժանվում են չորս խմբի`

1) ավանդական,

2) կայմաձև,

3) դաշտային,

4) համապիտանի:

  1. Հանգստի և ժամանցի արբալետները արտաքինից ունեն նմանություն մարտական, սպորտային, սպորտային-որսորդականների հետ (այդ թվում ատրճանակատիպ արբալետների հետ):
  2. Սպորտային արբալետների անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք էհամապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51905 «Արբալետներ սպորտային, արբալետներ հանգստի և զվարճանքների համար ու դրանց արկեր. Տեխնիկական պահանջներ և անվտանգության փորձարկման մեթոդներ» ստանդարտի 6-րդ և 7-րդ բաժիններովսահմանված պահանջներին:

 

XVI. ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՂԵՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԵՏԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 

 

  1. Սպորտային աղեղները և դրանց համար նախատեսված նետերը, սպորտային գույք են և նախատեսված են սպորտային մարզումների և մրցումների ժամանակ օգտագործելու համար և որոնք հանդիսանում են քաղաքացիական նետող զենքի տարատեսակ, և «Զենքի մասին» օրենքի համաձայն սպորտային աղեղները ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում անց է կացվում քրեագիտական պահանջներին, դրանց համապատասխանության փորձարկումներ:
  2. Սպորտային աղեղների հիմնական նշանակությունը սպորտային մարզումների և մրցումների ժամանակ թիրախի խոցումն է և լինում են երեք տեսակի`

1) հասարակ կամ «Օլիմպիկ» աղեղ,

2) բարդ կամ «Կոմպաունդ» աղեղ,

3) մերկ կամ «Բարեբաու» աղեղ:

  1. Սպորտային աղեղների կառուցվածքային առանձնահատկություններն են.

1) «Օլիմպիկ» աղեղը, տարանջատվող է, որը համալրված է նշանառու սարքով, նետի համար պատվանդանով, կայունացման համակարգով և սուզակով: «Օլիմպիկ» դասի աղեղների ուժի սահմանափակում չկա,

2) «Կոմպաունդ» աղեղը տարանջատվող է, համալրված է նշանառու սարքով, նետի համար պատվանդանով, կայունացման համակարգով և սուզակով: Կախված նետաձգության վարժություններից, լարման ուժից, «Կոմպաունդ» աղեղի նետերը տղամարդկանց և կանանց համար ունեն սահմանափակումներ «27,2 կգ» (60 ֆունտ): «իԺ» վարժության կատարման ժամանակ, տղամարդկանց համար աղեղնալարի ձգման ուժը չպետք է գերազանցի 36,3կգ-ը,

3) «Բարեբաու» աղեղը տարանջատվող չէ և ոչնչով համալրված չէ: Աղեղալարի ձգման ուժը սահմանափակումներ չունի:

  1. Սպորտային աղեղները պատրաստվում են անվտանգ ցանկացած նյութից:
  2. Սպորտային աղեղներն ունեն ազատ ձև և չափ, ինչը և հեշտացնում է դրանց օգտագործումը 5-125մ տարածության վրա կրակելու ընթացքում` կանանց և տղամարդկանց համար մինչև 165մ` կախված կրակելու ձևից:
  3. Աղեղի վրա պետք է լինի մակնշում` առավելագույն նախագծային լարվածության ուժի և հեռավորության նորմերով:
  4. Սպորտային աղեղների նետերը պատրաստվում են ցանկացած նյութից` ցանկացած երկարությամբ:
  5. Նետի փետուրների չափը և որակը չի սահմանափակվում:
  6. Նետի ծայրակալը ազատ ձևի է և պետք է ապահովի թիրախի մեջ նետի պահումը:
  7. Սպորտային աղեղների և դրանց նետերի հիմնական չափանիշերն են`

1) առաջնության մասնակիցների համար սպորտային աղեղների նվազագույն ձգումը` 15կգ է,

2) նետը` ազատ ոճի:

 

XVIII. ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԱՂԵՂՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԵՏԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Հանգստի և ժամանցի համար նախատեսված աղեղները չեն հանդիսանում նետողական զենքեր, ունեն 5-ից մինչև 14կգ ձգման ուժ և նետը թափանցում է սոճու չոր տախտակի մեջ 8մմ-ից ոչ պակաս:

 

  • Քննարկվել է

    27.12.2019 - 11.01.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Անվտանգություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7364

Տպել