«Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրման կարգը, տրամադրման, տնօրինման պայմանները և թույլտվության ձևը սահմանելու մասին»
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ _________ 2020 թ. N _____-Ն
ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏՆՕՐԻՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 48.3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել`
1) Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրման կարգը, տրամադրման, տնօրինման պայմանները ` համաձայն N 1 հավելվածի,
2) կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ձևը` համաձայն N 2 հավելվածի,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏՆՕՐԻՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
- I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների (այսուհետ՝ պահեստարան) կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության (այսուհետ՝ թույլտվություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
- Թույլտվությունը տալիս է ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինը՝ մինչև երեք տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր երեք տարին մեկ՝ մինչև կառույցի նախագծային հզորության հասնելը:
- Պահեստարանը երկրաբանական կառուցվածքների ծակոտկեն-կուտակիչ շերտերում, լեռնային փորվածքներում, ինչպես նաև քարաղային նստվածքներում առաջացած փորվածքային դատարկություննեում ստեղծված ինժեներատեխնիական կառույցների համալիրն է, բնական գազի ներմղման, պահեստավորման, պահպանման և հետագա օգտագործման համար, որն իր մեջ ներառում է տարբեր նշանակության հորատանցքերը, բնական գազի հավաքման և նախապատրաստման համակարգերը, կոմպրեսորային արտադրամասերը և որը ընդգրկված է կառավարության որոշմամբ սահմանված կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում:
- II. ԹՈՒԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Թույլտվություն հայցելու համար դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:
5.Պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն հայցելու դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են՝
1) իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը և գրանցման ամսաթիվը,
2) պահեստարանի անվանումը,
3) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի տեսակը և ընդերքի տեղամասի հատակագիծը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 6 ամսվա դրությամբ,
4) եռամյա ժամկետում հանույթի ծավալը՝ տարեկան հանույթի առավելագույն ծավալի նշմամբ,
5) ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի, սույն հավելվածով սահմանված կարգով, տնօրինման առաջարկություններ՝ ըստ ծավալների և ժամկետների,
6) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստացած փորձաքննական դրական եզրակացությունը,
7) պահեստարանի կառուցման նախագծի «Տեխնիկական անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստացած փորձաքննական դրական եզրակացությունը,
8) շահագործվող պահեստարանների դեպքում սույն հավելվածի 5-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պահանջը կիրառվում է կառուցման նախագծերի փոփոխության դեպքում:
- Թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի 8-13-րդ կետերի պահանջները: Երկարաձգման դիմումը պետք է ներկայացվի թույլտվության ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ։
7.Թույլտվության ժամկետի երկարաձգման դիմումի մերժման հիմք է նախորդ 5 տարվա դրությամբ բոլոր չշահագործվող հորերի երկրաֆիզիկական փորձաքննության արդյունքները և միջոցառումների ծրագիրը չներկայացնելը։
- Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենսդրության պահանջներին, ապա լիազոր մարմինը տալիս է թույլտվություն դիմումի գրանցման օրվանից հետո 15-օրյա ժամկետում: Իսկ դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը սույն հավելվածի 5-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում լիազոր մարմինը թույլտվությունը տալիս է սահմանված ժամկետում դիմումատուի կողմից թերությունները վերացնելուց հետո 10-օրյա ժամկետում:
- Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հավելվածի 5-րդ կետի պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները և լրամշակված փաթեթը ներկայացնում է լիազոր մարմին:
- Պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության դիմումը մերժվում է, եթե՝
1) ոչ մետաղական օգտակար հանածոն հաշվառված է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում,
2) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են,
3) թույլտվության տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին,
4) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երևակման տեղամաս,
5) դիմումում նշված հանույթի ծավալները չեն համապատասխանում օբյեկտի կառուցման կամ շահագործման նախագծով սահմանված ծավալներին,
6) օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված համապատասխան փորձաքննությունների բացասական եզրակացության դեպքում,
7) սահմանված ժամկետում չեն վերացվել սույն հավելվածի 5-րդ կետով նշված պահանջների կատարման թերությունները և չի ներկայացվել լրամշակված փաթեթը:
- Լիազոր մարմինը թույլտվության տրման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է դիմումատուին: Տեղեկացմամբ դիմումատուն պետք է նախազգուշացվի սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հետևանքների մասին:
- Դիմումատուն սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել և պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը լիազոր մարմին ներկայացնել ոչ ուշ, քան թույլտվության տրման դիմումը բավարարելու մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո ՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- Թույլտվությունն ուժի մեջ է մտնում դիմումատուի կողմից պետական տուրքը թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարման դեպքում՝ դիմումատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված ժամկետում դիմումատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը ուժը կորցրած է ճանաչվում:
III․ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- Պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի համար տրամադրված ընդերքի տեղամասը պետք է լինի երկրաբանական կառուցվածքների ծակոտկոն-կուտակիչ շերտերում, լեռնային փորվածքներում, ինչպես նաև քարաղային նստվածքներում:
- Հանույթի ընդերքի տեղամասը պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝
- պետք է ունենա ըստ տեղադրման խորության պահպանված տարածք և հզորություն,
- հանույթային շերտի հատակի տեղադրման առավելագույն խորությունը, որպես կանոն, չպետք է գերազանցի 1500-1700 մետրը, ավելի խորը հորիզոններից հանույթի իրականցումը որոշվում է պահեստարանի կառուցման տեխնիկական-տնտեսական հաշվարկների հիման վրա,
- հանույթային շերտի հզորության նվազագույն չափը և առաստաղի տեղադրման նվազագույն խորությունը որոշվում է պահեստարանի կառուցման տեխնիկական-տնտեսական հաշվարկների, բնապահպանական և տեխնիկական անվտանգության պայմաններից ելնելով,
- պետք է հանույթն այնպես իրականացնել, որ պահեստարանները լինեն կայուն ու հերմետիկ,
3․ Թույլտվություն ունեցող անձը պետք է ապահովի տեսչական մարմինների անարգել մուտքը հանույթ իրականացնելու տարածք:
4․ Թույլտվություն ունեցող անձը 3 տարվա ընթացքում ներկայացնում է երկրաֆիզիկական փորձաքննություն անցած չշահագործվող հորերի, դրանցում արձանագրված թերություններիև համապատասխան թերությունների վերացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ։
- I ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ
- Պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձն իրավունք ունի տնօրինելու կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման, ստեղծման կամ շահագործման ընթացքում առաջացածհանույթը:
- Պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ իրականացնող անձը դիմումին կից ներկայացնում է հանույթի տարեկան ծավալների տնօրինման առաջարկություններ՝ նշելով հանույթի ծավալը՝ ըստ տնօրինման յուրաքանչյուր եղանակի և ըստ շահառու երրորդ կողմի (առկայության դեպքում): Երրորդ կողմ է հանդիսանում հանույթի ծավալը թույլտվություն ունեցող անձից անհատույց կամ հատուցելի եղանակով ձեռք բերողը: Հանույթ իրականացնողը իր կողմից օգտակար հանածոյի հանույթի տնօրինման դեպքում ներկայացնում է օգտագործման ուղղությունների մանրամասն նկարագրությունը: Սույն կետով ներկայացվող տնօրինման եղանակները և ուղղությունները շահագործման ընթացքում փոփոխելու անհրաժեշտության դեպքում թույլտվություն ստացած անձը պարտավոր է լիազոր մարմնին նախապես ծանուցել համապատասխան փոփոխության մասին:
- Պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձը պարտավոր է՝
1) պահպանել հանույթի թույլտվության եւ շինարարության նախագծով հաստատված պայմանները եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության եզրակացությամբ ամրագրված փորձագիտական պահանջները.
2) պահպանել հանույթի տնօրինման սահմանված պայմանները եւ ծավալները.
3) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ 30-օրյա ժամկետում, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն հանույթի ծավալների եւ ծավալների տնօրինման վերաբերյալ:
4․ Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով արդյունահանված ոչ մետաղական օգտակար հանածոյի համար հանույթ իրականացնող անձը վճարում է բնօգտագործման վճար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 206-րդ հոդվածի սահմանված դրույքաչափով:
5․ Սույն կարգի դրույթների խախտման դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածով սահմանված կարգավորումները։
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2020 թ.
____ _______ N ___-Ն որոշման
ՁԵՎԸ
ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
|
|
-
Քննարկվել է
25.12.2019 - 10.01.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 6286
Տպել