Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

            

Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. մայիսի 27-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայ­քա­րի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային  որոշմամբ հաստատված հավելվածի աղյուսակ 12-ի կետ 2.6-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թ. հունվարի 31-ի  «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայ­քա­րի 2019-2020 թվականների գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 68-Լ  որոշմամբ հաստատված հավելվածի կետ 1-ի պահանջներից:

1992 թվականին «Երկրի գագաթնաժողովում»  ընդունվեց  շրջակա միջավայրի և կայուն զարգացման մասին Ռիո դե Ժանեյրոյի հռչակագիրը:  2012 թվականի  «Ռիո դե Ժանեյրոյի հռչակագրի» ընդունումից 20 տարի անց տեղի ունեցավ ՄԱԿ-ի Կայուն զարգացման համաժողովը,  ինչը նաև հայտնի է «Ռիո+20» անվանումով:

Ռիո+20-ի ավարտական զեկույցում նշված է, որ անապատացումը, հողի դեգրադացիան և երաշտը  գլոբալ խնդիրներ են, որոնց լուծումը հողերի դեգրադացիայի չեզոքացման վիճակին հասնելն է ռեսուրսների մոբիլիզացման միջոցով:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 2015 թվականի սեպտեմբերին ընդունված կայուն զարգացման նպատակ 15-ում ամրագրված է նաև հողերի դեգրադացիայի գործընթացի դադարեցում ու հետ շրջում: Կայուն զարգացման նպատակ 15-ի թիրախ 15.3-ում ամրագրված է մինչև 2030 թվականը անապատացման դեմ պայքար և դեգրադացված հողերի վերականգնում,  այդ թվում` անապատացման, երաշտների և ջրհեղեղների հետևանքով վնասված հողերի, ձգտելով աշխարհում հասնելու հողերի դեդրադացիայի չեզոքացման վիճակին:

Համաձայն ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիա  հոդված 2-ի՝ կոնվենցիայի հիմնական նպատակներից է ապահովել երկրների կայուն զարգացումը, իսկ հոդված 5-ով ամրագրված է, որ   ազդեցության ենթարկված պետությունները պարտավորվում են բարենպաստ մթնոլորտ ստեղծել համապատասխան գործող օրենսդրության պատշաճ հզորացման միջոցով: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 2015 թվականի սեպտեմբերին ընդունված կայուն զարգացման նպատակ 15-ում ամրագրված է, որ. «ցամաքային էկոհամակարգերի պահպանություն, վերականգնում և կայուն օգտագործման խթանում, անտառների կայուն կառավարում, պայքար անապատացման դեմ, հողերի դեգրադացիայի գործընթացի դադարեցում ու հետ շրջում և կենսաբազմազանության կորստի դադարեցում», իսկ թիրախ 15.3-ում ամրագրված է, որ. «մինչև 2030 թվականը անապատացման դեմ պայքար և դեգրադացված հողերի վերականգնում,  այդ թվում` անապատացման, երաշտների և ջրհեղեղների հետեւանքով վնասված հողերի՝ ձգտելով աշխարհում հասնելու հողերի դեդրադացիայի չեզոքացման վիճակին»:

Համաձայն ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի Կոնֆերանսի 3/COP.13 որոշման 1-ին կետի՝ Կողմ երկրներին առաջարկվում է  հողերի դեգրադացիայի չեզոքացմանը հասնելու համար ձևակերպել կամավոր նպատակներ/նպատակային ցուցանիշներ, որոնք պետք է կապված լինեն կայուն զարգացման նպատակներին հասնելու ազգային օրակարգի հետ՝ ստեղծելով ռեսուրսների մոբիլիզացիայի, ինչպես նաև  կլիմայի ու կենսաբազմազանության ոլորտում փոխկապվածության պայմաններ:

2015 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվել է <<Դեպի հողերի դեգրադացիայի չեզոքացման վիճակին հասնելը.  գաղափարը Հայաստանում գործնականում կիրառելի դարձնելու մասին>> պիլոտային ծրագիրը: Ծրագրին մասնակցեցին աշխարհի 14 երկրներ (Ալժիր, Հայաստան, Բելառուս, Բուտան, Չադ, Չիլի, Կոստա-Ռիկա, Էֆիյոպիա, Գռենադա, Ինդոնեզիա, Իտալիա, Նամիբիա, Սենեգալ, Թուրքիա): Արդյունքում հնարավոր եղավ նաև մշակել Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքոքացման հասնելու համար ազգային կամավոր գլոբալ նպատակը՝ մինչև 2040 թվականը 2000-2010 թվականների ընթացքում հողում կորցված օրգանական ածխածնի պաշարների վերականգնումը և դրանք, 2015 թվականի վիճակի համեմատ, ավելացնել 2.8 %-ով: Ազգային նպատակին հասնելու հիմնական խնդիրներն  են.

1)       դադարեցնել գյուղատնտեսական հողերի դեգրադացիան.

2)       նպաստել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի  հուլիսի 21-ի N 1232-Ն որոշմամբ հաստատված  «Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագրի» իրականացմանը.

3)      նպաստել անտառային տնտեսության կառավարման բարելավման աշխատանքներին.

4)       բարելավել հանրապետության արոտավայրերի կառավարումը:

      

Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հողային պաշարների պահպանության, օգտագործման և կառավարման խնդիրների լուծմանը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

 

Ներկայացված նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության և ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ազգային համակարգողի կողմից:

 Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունումը կաջակցի ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակ 15-ի թիրախ 15.3՝ «ձգտելով աշխարհում հասնելու հողերի դեդրադացիայի չեզոքացման» իրականացմանը:

Նախագծի ընդունումով կբարձրանա հողերի կառավարման արդյունավետությունը և անապատացման հիմնախնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ հասարակության իրազեկությունը, կիրականացվեն Ռիո-յի կոնվենցիաների շրջանակներում համատեղ գործողություններ և կընդլայնվի միջազգային համագործակցությունը:

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵ­ՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագրի հիմնադրույթները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ավելացում կամ նվազեցում չի լինի:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագրի հիմնադրույթները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

      

 

  • Քննարկվել է

    18.12.2019 - 02.01.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6947

Տպել