ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի թիվ 351-Ն որոշման 30-րդ և 31-րդ կետերում սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ուղեկցող ստորաբաժանման ծառայողը կատարում է ձերբակալված կամ կալանավորված անձանց անձնական խուզարկություն և նրանց իրերի զննություն, մինչդեռ ուղեկցվող անձանց անձնական խուզարկության ենթարկելու և իրերը զննելու դեպքեր և կարգ ՀՀ օրենսդրությամբ դեռևս սահմանված չէ: Պրակտիկայում ձերբակալված և կալանավորված անձանց անձնական խուզարկությունն իրականացվում է ուղեկցող ստորաբաժանումների համապատասխան ծառայողների կողմից՝ սովորութային իրավունքի ուժով և նշված հարցի օրենսդրորեն չկարգավորումը կարող է հանգեցնել ձերբակալված և կալանավորված անձանց անձական իրավունքների ոտնահարմանը, ինչպես նաև մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների ծառայողների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարմանը, որն էլ իր հերթին կարող է ձերբակալված կամ կալանավորված անձանց կողմից փախուստի, ինքնասպանության, ինքնավնասման, պահակախմբի և ուղեկցողի վրա հարձակման դեպքերի պատճառ դառնալ:
ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 351-Ն որոշման մեջ լրացւմներ և փոփոխություններ կատարելը պայմանավորված է նաև «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀՕ-46-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների պահանջով:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցման և պահպանման ընթացքում ոստիկանության մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների ծառայողների կողմից անձնական խուզարկության ենթարկելու կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները՝ սահմանելով օրենսդրական հստակ կանոններ:
Նախագծով հստակեցվում են նաև մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների խնդիրները և սահմանվում այն թույլատրված իրերի ցանկը, որոնք կարող են ունենալ իրենց մոտ ձերբակալված և կալանավորված անձինք ուղեկցման ընթացքում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը պայմանավորված է բնագավառում առկա իրավական և տեխնիկական մի շարք խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությամբ:
-
Քննարկվել է
11.12.2019 - 26.12.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 4731
Տպել