Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր (մինչև 2040թ՚)
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտեմ Պետրոսյան 06.12.2019 12:29:12 | ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ էներեգտիկայի համակարգի զարգացման ծրագրի (մինչև 2040թ) վերաբերյալ 1. Էներգետիկայի բնագավառի զարգացման ՀՀ կառավարության տեսլական բաժնում նշված է, որ էներգետիկայի բնագավառը պետք է լինի ՆԵՐԱՌԱԿԱՆ, խնդրում եմ բացատրել թե ինչ նկատի ունեք: 2. Նույն բաժնում նշված է ՄԱՔՈՒՐ և ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ՝ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՂ, արդյոգ սա նշանակում է որ էներգախնոյողը կայուն զարգացող է? 3. Երկրորդ պարբերությունում նշված է ավելի գլոբալ էներգետիկ շուկաների ինտեգրման մասին, խնդրում եմ պարզաբանել որ շուկաների մասին է խոսքը? 4. Էներգետիկ բնագավառի զարգացման ծրագիր-ժամանակացույցի համար հիմք են հանդիսանում ՀՀ սահմանադրությունը, ՀՀ օրենքները և ՀՀ կառավարության ծրագիրը, միևնույն ժամանակ ռազմավարության ներդրման ծրագիր ժամանակացույցը պետք է հանդիսանա ռազմավարության անբաժանելի մաս և հաստատվի ռազմավարության հետ մեկ տեղ: 5. Էներգետիկ բնագավառի զարգացման հիմնական առաջնահերտություններ բաժնում նշված է՝ արևային կայանների կառուցումը, հանդիսանալով տնտեսապես ամենաշահավետը Հայաստանի պարագայում, արդյոք առկա են ապացույցներ այս պնդման համար? Արդյոք կատարվել են համակարգային վերլուծություններ, ռեժիմային հաշվարկներ և արդյոք վերլուցվել է համակագի վրա ավելացող բեռը հաշվի առնելով ՀՀ էներգետիկական համակարգի ավտոմատ կառավարման սարքավորումների արդիականացման համար պահանջվող միջոցները: 6. Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի ևս մեկ անգամ երկարաձգման հարցի վերաբերյալ առաջարկում եմ հստակեցնել նախատեսվող ժամկետները և այն միջոցները որոնք անհրաժեշտ կլինեն դա իրագործելու համար: Ատոմային էներգետիկայի բնագավառում ՀՀ քաղաքականությունն ուղղված է անգտանգության գերակայության վրա անկախ իրականացվող որևէ տնտեսական կամ սոցիալական քաղաքականությունից: 7. Հստակեցված չէ նոր ԱԷԿ-ի կառուցումը, հաստատված չէ նոր ԱԷԿ-ի կառուցման ծրագիրը: Երբ և ում միջոցներով են իրականացվելու ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործման քաղաքականությունը երբ ՀՀ կառավարությունում արկա չէ գետ մեկ մասնագիտացված կառույց, որը կհամակարգի ատոմային էներգետիկան: (Միջուկային անվտանգության կարգավորող մարմինը չի համակարգում և չի մշակում ՀՀ կառավարության քաղաքականություն, այլ կարգավորում է անվտանգությունը): 8. Հյուսիս Հարավ տարանցիկ միջանցքի կառուցման ծրագրում նշված է փոխշահավետ էլեկտրաէներգիայի առևտրի մասին, անհրաժեշտ է երկու բառով բացել առևտուր կոչվածը, նկատի ունեք Գազ-էլ.էներգիա պարսկական պայմանագրի ընդլայնում, թե ՀՀ-Վրաստան սեզոնային փոխհոսքերի իրականացում, իսկ մի գուցե իրական առևտուր, առկա արդյոք պայմանավորվածություն, Համաձայնագիր, հարևան երկրների հետ? 9. Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման գործընթացը մեկնարկել է դեռ 2016 թվականից, հաստատվել են բազմաթիվ կանոններ, իրականացվել է ՀՀ օրենսդրության փոփոխություններ, ռազմավարությունում նշված փաստը՝ ՀՀ էլեկտրաէներգիայի շուկայի ներկայիս մոդելը կիրարվում է 2004 թվականից և հիմնված է միակ գնորդ վաճառող սկզբունքի վրա բացարձակ սուտ է: 10. Էլեկտրաէներգիայի արտադրող հզորությունների զարգացում բաժնում՝ a. Հայաստանի Էլեկտրաէներգիան հիմնակում արտադրվում է երեք տիպի, տիպի բառից հետո ավելացնել էլեկտրակայան բառը b. Հայկական ԱԷԿ-ում վերջին երեք տարիների ընթացքում արտադրված էլեկտրաէներգիան կազմել է ՀՀ-ում արտադրված էլեկտրաէներգիայի առավելագույնը 35% (հաշվի առնելով շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագիրը) անհրաժեշտ է կատարել ուղղումներ c. Հայկական ԱԷԿ-ի տեղակայված հզորությունը 880 Մվտ է, ներկայումս աշխատում է միայն երկրորդ էներգաբլոկը տեղակայված 440 ՄՎտ հզորությամբ, ՀՀ բնական պայմաններում 407,5 ՄՎտ d. Ուղղել բոլոր էլեկտրակայանների տեղակայված հզորությունը e. Արդյոք թայմս հարթակը հաշվի է առնում ՀՀ էներգահամակարգի անվտանգության և հուսալության ցուցանիշները, f. արդյոք թայմս հարթակը հաշվի է առնում էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման համակարգերը? g. Թայմսով ներկայացված նվազագույն ծախսերով էներգահամակարգի զարգացման ծրագիրը ապազգային փաստաթուղթ է որում հաշվի չեն առնվել ՀՀ ռազմավարական նշանակության, ՀՀ անվտանգության ապահովման համար օրհասական նշանակություն ունեցող փաստեր, անգամ չի դիտարկվել ՀՀ Վարչապետի տեսլականը այն որ 2040 թվականին ՀՀ բնակչությունը կլինի շուրջ 5 մլն, h. Գործող ատոմակայաին ռեսուրսը սահմանափակ է և այն հնարավոր չէ անվերջ երկարաձգել, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել նոր ԱԷԿ-ի կառուցման գործընթացում: i. Ավելի փոքր հզորությամբ ԱԷԿ կառուցելով մենք կմեծացնենք ՀՀ կախվածությունը ներկրվող գազից (այսօրվա համեմատ) և կավելացնենք CO արտանետումների քանակը, j. Արևային և հողմային կայանների օգտագործմամբ ոչ թե կնվազեցնենք ՀՀ էներգահամակարգի ընդհանուր ծախսերը այլ շեշտակի այդ ծախսերը կաճեն, չկա գետ մեկ արևային ՖՏ պանել որն արդադված լինի արևային ՖՏ կայանի օգնությամբ ստացված էլեկտրական էներգիայով, հաշվի առնված չեն համակարգային ներդրումները, ավտոմատ կառավարման համակարգի արդիականացումը, k. ՀՀ բարձրավոլտ ցանցերը իրականացնում են բարձր լարման էլեկտրաէներգիայի փոխադրում այլ ոչ թե հաղորդում, 11. Ռազմավարության մեջ նշված չեն այն միջոցները և ժամանակահատվածը, որի ընթացքում կիրականացվեն ռազմավարության դրույթները, չկա հստակ պատկերացում երկրի էներգետիկ համակարգի անվտանգության և հուսալիության վերաբերյալ: 12. Տվյալ փաստաթուղթը կոչել ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարություն շատ դժվար է, անհրաժեշտ է այն հիմնովին վերանայել հաշվի առնելով երկրի և ժողովրդի արջև ստանփնած պարտավորությունները: Ամփոփելով վերոգրայլը կարող եմ եզրակացնել, որ սույն փաստաթուղթը մշակվել է ոչ մասնագետների կողմից, հաշվի չեն առնվել մասնագիտական կառույցների դիրքորոշումները | 1․ Ներառականության կիրառումը տնտեսության մեջ նպատակ ունի ապահովելու հավասար հնարավորություններ հասարակության բոլոր հատվածների համար, վերջիններիս ներգրավելով տեղի ունեցող բոլոր գործընթացներում՝ որոշումների կայացումից մինչև վարքագծային փոփոխություն: 2․ Այո ենթադրում է: ՄԱԿ-ի կողմից մշակված «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ի Կայուն զարգացման 17 նպատակներից 7-րդը վերաբերվում է բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիության ապահովմանը, ինչն. իրենից ենթադրում է մինչև 2030 թ. ապահովել մատչելի, հուսալի և ժամանակակից էներգետիկ ծառայությունների համընդհանուր հասանելիություն, էապես մեծացնել վերականգնվող էներգիայի համամասնությունը էներգիայի տարբեր տեսակների համադրության մեջ ամբողջ աշխարհում, կրկնապատկել էներգաարդյունավետության բարելավման գլոբալ մակարդակը, խորացնել միջազգային գործակցությունը՝ դյուրացնելու մաքուր էներգիայի, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի հետազոտման և տեխնոլոգիաների, էներգաարդյունավետության և զարգացած ու ավելի մաքուր հանածո վառելիքի տեխնոլոգիաների հասանելիությունը, խթանել ներդրումները էներգետիկ ենթակառուցվածքներում և մաքուր էներգիայի տեխնոլոգիաներում, ընդլայնել ենթակառուցվածքները և արդիականացնել տեխնոլոգիաները: 3. Գլոբալ էներգետիկ շուկաները ներառում են տարածաշրջանային և դրանց միջոցոցով տարածշրջանից դուրս շուկաները, ինչպիսիք են օրինակ հարևան Վրաստանի և Իրանի շուկաները կամ ավելի գլոբալ՝ էլեկտրաէներգետիկական և բնական գազի շուկաները ԵԱՏՄ և ԵՄ շուկաները։ 4. Ընդունելի չէ: Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.) իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի մշակման համար հիմք է հանդիսանալու սույն ծրագիրը և անհրաժեշտ բոլոր միջոցառումները համակողմանի դիտարկելու համար այն նախատեսվում է մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: 6․ Նախ հարկ է նշել, որ գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ կայանի աշխատանքի անվտանգության և հուսալիության ապահովման պայմանով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նոր ԱԷԿ-ի կառուցումը հանդիսանում են պետական քաղաքականության մաս։ Ամեն դեպքում, Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանը վերաբերող միջոցառումները ըստ անհրաժեշտության կարտացոլվեն միջոցառումների ծրագիր-ժամանակացույցում: 7․ Տես նախորդ կետում ներկայացված պարզաբանումը։ 8. Էլեկտրաէներգիայի առևտուրը ներառում է ցանկացած գործարք, որի շրջանակում կարող է փոխշահավետ պայմաններով գնվել կամ վաճառվել էլեկտրաէներգիա, այդ թվում իրականացվել փոխհոսքեր կամ փոխանակում և այն լրացուցիչ հստակեցման կարիք չունի։ 10․ Ստորև պարզաբանումներն են ըստ կետերի․ a) Խմբագրվել է: b) Խմբագրվել է: c) Ծրագրում բերված են տնօրինելի հզորությունները։ d) Խմբագրվել է ըստ անհրաժեշտության։ e) ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները որոշվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված համապատասխան կանոնների համաձայն, որը լրամշակվել է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից և ընդունվել 2019 թվականի դեկտեմբերին։ Ինչ վերաբերում է Թայմս-Հայաստան հարթակին, ապա այն նախատեսված է էներգետիկայի այլ ոչ միայն էլեկտրաէներգետիկայի բնագավառի զարգացման համակողմանի սցենարների մշակման համար և տեղայնացված է Հայաստանի համար։ Ուստի, այս համատեքստում այն հաշվի է առնում մոդելավորման համար անհրաժեշտ բոլոր ցուցանիշները։ f) Թայմս Հայաստան հարթակը նախատեսված չէ հաղորդման և բաշխման ցանցերի նվազագույն ծախսերով զարգացման ծրագրերի մշակման համար։ Այդ նպատակով կիրառվում են այլ ծրագրային փաթեթներ։ g) Թայմս ծրագրային հարթակը հանդիսանում է Մառկալ ծրագրային հարթակի նոր տարբերակը, որի հիման վրա կատարվել է Հայաստանի նախորդ զարգացման ծրագրի մշակումը և կիրառվում է բազմաթիվ երկրներում։ Թայմս-Հայաստան հարթակը, ինչպես ցանկացած այլ ծրագրային հարթակ, հենվում է բացառապես մուտքային տվյալների վրա և հաշվարկում է դրանց համապատասխան արդյունքներ։ Այս համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ որևէ նմանատիպ ծրագրային հարթակ չի կարող լինել ազգային կամ ոչ ազգային, քանի որ դրանք մշակված են բացառապես մոդելավորման խնդիրներ լուծելու համար։ Ինչ վերաբերում է բնակչության թվաքանակին և դրա սպասվող փոփոխություններին հետագայում, ապա այն ևս մուտքային տվյալ է։ Հարկ է նաև նշել, որ տեղի ունեցող փոփոխությունները պարբերաբար հաշվի առնելու համար նման հաշվարկները նախատեսվում է կատարել պարբերաբար՝ 2-3 տարին մեկ անգամ։ 8) Նոր ԱԷԿ-ի կառուցումն ինչպես արդեն նշել ենք պետական քաղաքականության մաս է։ h) նոր ԱԷԿ-ի հզորությունը պետք է որոշվի հաշվի առնելով տեխնիկական և տնտեսական մի շարք գործոններ, այդ թվում ՀՀ էներգետիկ անկախության ապահովման հարցը։ j) Արևային և հողմային կայանների կառուցումը հանդիսանում է նվազագույն ծախսերով զարգացման սցենարի մաս և նպաստում է ՀՀ էներգետիկ անկախության բարձրացմանը։ k) Ծրագրում օգտագործված տերմինաբանությունը հենվում է գործող օրենսդրության մեջ կիրառվող տերմինաբանության վրա, մասնավորպես տվյալ դեպքում կիրառվում է «էլեկտրաէներգիայի հաղորդում» տերմինը։ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ը կանոնադրություն՝ կետ 2. Ընկերության գործունեության առարկան և նպատակը. 2.3. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում: 11․ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.) իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի մշակման ժամանակ կնախանշվեն միջոցառումներ և կատարման ժամկետներ: 12․ Էներգետիկայի բանագավառի առաջարկվող ռազմավարությունը համակողմանիորեն դիտարկում է ոլորտի զարգացման մարտահրավերները և դրանց լուծումները, ինչպես էլեկտրաէներգետիկայի, այնպես էլ բնական գազի ու ջերմամատակարարման ոլորտներում՝ էներգետիկ ներքին շուկայի խնդիրներից մինչև տարածաշրջանային շուկաներին առնչվող հարցեր։ Այն որակապես է տարբերվում ոլորտի բոլոր նախկին ռազմավարություններից, քննարկվել է էներգետիկայի ոլորտի բոլոր ընկերությունների հետ և անցել օրենսդրությամբ սահմանված հրապարակային քննարկումների փուլերով։ Ամեն դեպքում, այն կարիք կունենա լրամշակման, երբ կփոփոխվեն այս ռազամավարության մշակման համար հիմք հանդիսացած տվյալները և առկա զարգացումները: | 5. Վերախմբագրվել է, սակայն հարկ է նշել, որ նոր հզորությունների կառուցման համար սույն ծրագրում ներկայացված գնահատականների հիմքում, այդ թվում մինչև 2030 թվականը 1000 ՄՎտ արևային կայանների կառուցման մասով, ընկած են անհրաժեշտ բոլոր տեխնիկական և տնտեսական համակարգային վերլուծությունները։ 9. Խմբագրվել է, սակայն հարկ է նշել, որ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում նոր շուկայի մոդելին անցմանը վերաբերող փոփոխությունները ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են 2018 թվականի փետրվար ամսին, որին հաջորդել է համապատասխան ծրագիր ժամակացույցի ընդունումը։ Նույն ժամանակ էլեկտրաէներգետիկական նոր շուկայի մոդելին անցման համար անհրաժեշտ մեծածախ և մանրածախ շուկաների կանոններն ու պայմանագրերն ընդունվել են 2019 թվականի դեկտեմբերին, իսկ ամբողջական անցումը նախատեսվում է 2021 թվականի փետրվար ամսին։ |
2 | Արտեմ Պետրոսյան 06.12.2019 13:34:42 | ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ բաժնի նախավերջին պարբերություն վերջին նախադասություն նշված է Հարկ է նշել, որ էլեկտրական մեքենաների՝ տնտեսություն աստիճանական մուտքը ևս հնարավոր է իրականացնել բացառապես արևային և քամու հզորությունների հաշվին՝ նվազեցնելով ներկրվող բնական գազի ծավալը։ ինչով է պայմանավորված բառարապեսությունը? կառուցելով 600ՄՎտ-ից 1000ՄՎտ հզորության նոր միջուկային էներգաբլոկ միանգամից բոլոր հարցերը կլուծվեն: Իտարբերություն արևային ՖՏ կայանների ԱԷԿ-ները աշխատում են շուրջօրյա, կախված չեն եղանակային պայմաններից, ապահովում են ՀՀ տնտեսության կայուն զարգացումը, ապահովում են գիտական պոտենցիալի կայուն զարգացումը, գիտելիքահենք են, գրավական են հանդիսանում ՀՀ անվտանգության ապահովման, կախված չեն գազի մատակարարումների խափանումից կամ քաղաքական դիրքորոշումներից: Միջուկային վառելիքը ներմուծվում է տարեկան մեկ անգամ, հնարավոր է կազմակերպել թարմ միջուկային վառելիքի պաշարներ և ներմուծել այն 3 տարին մեկ անգամ ինչով և կապահովվի ԱԷԿ-ի աշխատանքի անխափանությունը, հետևաբար ՀՀ տնտեսության կայուն զարգացումը: Արևային և հողմայն էներգետիկայի օգտագործումը ողջունելի է սակայն անթույլատրելի է դա իրականացնել ԱԷԿ-ի հաշվին, դա կարելի է անել գազի ներկրման հաշվին օրինակ Երևանի ՋԷԿ-ի 2րդ էներգաբլոկի փոխարեն, հաշվի առնելով վերջինիս կողմից առաջարկվող էլ. էներգիայի սակագինը: | Էլեկտրաէներգետիկական համակարգում նոր արտադրական հզորությունների կառուցումն իրականացվում է նվազագույն ծախսերով զարգացման սցենարի հիման վրա, որի մշակման ընթացքում որպես հավանական սցենար է դիտարկվել էլեկտրական մեքենաների աստիճանական մուտքի հնարավոր ազդեցությունը էլեկտրաէներգետիկական համակարգի վրա։ Վերլուծությունը ցույց է տվել, որ այս սցենարի իրագործման դեպքում այլ լրացուցիչ հզորություններ կառուցելու կարիք չի առաջանա և վերջիններիս էլեկտրաէներգիայի պահանջարկը հնարավոր կլինի բավարարել նվազագույն ծախսերով զարգացման սցենարի շրջանակում առաջարկված վերականգնվող էներգետիկ հզորությունների շրջանակում։ Ինչ վերաբերում է ԱԷԿ-ին, ապա կրկին հարկ է նշել, որ գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը կայանի աշխատանքի անվտանգության և հուսալիության ապահովման պայմանով, իսկ դրա ավարտից հետո նոր ԱԷԿ-ի կառուցումը հանդիսանում է պետական քաղաքականության մաս։ |