Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ և ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Հայկ Սարգսյան 11.12.2019 16:56:34 Բավական է ծանրաբեռնել Երևան քաղաքը, մենք այլ քաղաքներ ունենք, ընդ որում Երևանից ոչ այդքան հեռու, որոնցում հանգիստ կարելի է ստեղծել այդ քաղաքի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները։ Բացի այդ, էականորեն կնվազեցվեն ծախսերը, կամ ավելի մեծ տարածք հնարավոր կլինի ընդգրկել։ Երևանից այն կողմ նույնպես կյանք կա, նույնպես երկիր կա... «Ինժեներական քաղաքի» ստեղծման քննարկումները սկսվել են դեռևս 2018 թվականից: «Ինժեներական քաղաքի» ստեղծման համար վայրի ընտրությունը կատարվել է պետական գերատեսչական մարմինների, Համաշխարհային բանկի և այլ շահագրգիռ կողմերի հետ քննարկման արդյունքում՝ հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետության գիտական ներուժը հիմնականում կենտրանացված էր մայրաքաղաքում. «Ինժեներական քաղաքի» ստեղծման նպատակն է հնարավորինս լայն գիտական շրջանակների հնարավորություն ընձեռել «Ինժեներական քաղաքի»-ի ծառայություններից օգտվել համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ այժմ ՀՀ կատավարության կողմից քայլեր են ձեռնարկվում «Ինժեներական քաղաք» ծրագրի նախատիպով ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում ՀՀ մարզերում: