Գտնվում է ՀՀ կառավարությունում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1636-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը հանդիսանում է ՀՀ կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը: Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը դիտարկվում է որպես առաջնային և հրատապ լուծում պահանջող հարց:
Կարևորելով նշված ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը և հիմքում ունենալով այն, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման խնդրի լուծումը մեծապես կախված է քրեակատարողական առողջապահական համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովման հետ՝ ՀՀ կառավարությունն արդեն իսկ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից անկախ ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ՝ ՊՈԱԿ) հատկացրել է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ. ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 204-Ն որոշմամբ ստեղծվել է ՊՈԱԿ-ը, որի գործունեության առարկան ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումն է, իսկ գործունեության նպատակը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումն է:
Բացի այդ, հարկ է փաստել, որ ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի N 497-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժնի, քրեակատարողական հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման, բժշկական մասնագիտացված բաժինների, բաժանմունքների, խմբերի գործունեությունը դադարեցվել է, իսկ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի բոլոր հաստիքային միավորները կրճատվել են:
Այս համատեքստում հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված հավելվածի 1-ին և 2-րդ կետերից բխում է, որ նշված կետերով նախատեսված հանձնաժողովների կազմում, ի թիվս այլ ներկայացուցիչների, որպես անդամ ընդգրկվում են նաև մեկական ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
Հատկանշական է, որ ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1038-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ մինչև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ նախատեսված՝ ՀՀ արդարադատության նախարարությանը կից բժշկական հանձնաժողովի (այսուհետ՝ Բժշկական հանձնաժողով), դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգը և վարձատրության չափորոշիչները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելը, ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ հանձնաժողովային կարգով, ՀՀ առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովը և ՀՀ արդարադատության նախարարության հանձնաժողովը շարունակում են գործունեություն ծավալել և ներկայացնել եզրակացություն համապատասխան գործերի վերաբերյալ: ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովին և ՀՀ արդարադատության նախարարության հանձնաժողովին ներկայացված գործերը ենթակա չեն փոխանցման Բժշկական հանձնաժողովին:
Հաշվի առնելով բանտային բժշկության ոլորտում իրականացվող բարեփոխումների փուլային եղանակով իրականացման անհրաժեշտությունը՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից դեռևս մշակման փուլում է գտնվում Բժշկական հանձնաժողովի, դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգը և վարձատրության չափորոշիչները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Հիմքում ունենալով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի բոլոր հաստիքային միավորների կրճատման հանգամանքը և ելնելով Որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանձնաժողովների գործունեության անընդհատությունն ապահովելու անհրաժեշտությունից՝ հարկ է մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է Որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նախատեսված հանձնաժողովների կազմում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներին փոխարինել ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներով:
3.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանձնաժողովների գործունեության անընդհատությունը:
-
Քննարկվել է
02.12.2019 - 17.12.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 5926
Տպել