Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2019 թվականի N   -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի, 16-րդ հոդվածի 1-ին, 19-րդ հոդվածի 2-րդ, 21-րդ հոդվածի 2-րդ,  23-րդ հոդվածի 2-րդ մասերի և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 1734-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
  • 1-ին ենթակետում «16000» թիվը փոխարինել «18000» թվով,
  • 2-րդ ենթակետում «800» թիվը փոխարինել «950» թվով,
  • 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ.»,

  • 5-րդ ենթակետում «1500» թիվը փոխարինել «1600» թվով,
  • 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «36000» թիվը փոխարինել «40000» թվով, «բ»  պարբերությունում «26000» թիվը փոխարինել «30000» թվով, «գ»  պարբերությունում «25500» թիվը փոխարինել «27000» թվով,
  • 6-րդ ենթակետում «25500» թիվը փոխարինել «27000» թվով, իսկ «80000» թիվը փոխարինել «90000» թվով,
  • 7-րդ և 8-րդ ենթակետերում «25500» թիվը փոխարինել «26500» թվով:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքումնպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին» N 1489-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1)  1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում  «25500» թիվը փոխարինել «26500» թվով.

2) 3-րդ ենթակետում «80000» թիվը «90000» թվով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
  • Քննարկվել է

    26.11.2019 - 11.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8515

Տպել