«Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փտրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակկան մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փտրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակկան մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փտրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀՀ-21-Ն ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված գնումների համակարգողների որակավորման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման անցկացման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Գնումների համակարգողների որակավորման շնորհման և գնումների որակավորված մասնագետների շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգերը հաստատված են ՀՀ կառավարության 12.02.15թ. թիվ 99-Ն որոշմամբ, որն ընդունվել է «Գնումների մասին» 22.12.10թ. N ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու համար: Նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 16.12.2016թ.-ին ընդունված «Գնումների մասին» ՀՕ-21-Ն օրենքով (այսուհետ` Օրենք) 2017 թվականի ապրիլի 25-ից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության հիշյալ որոշման ընդունման հիմք հանդիսացող օրենքը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության կողմից հաստատել գնումների համակարգողների որակավորման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման անցկացման նոր կարգը` Օրենքի հիմքով: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նապատեսվում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունման նպատակն է հաստատել գնումների համակարգողների որակավորման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման անցկացման կարգը: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն · գնումների համակարգողի որակավորման շնորհման քննության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, · գնումների համակարգողի որակավորման շնորհման քննությանը մասնակցելու կարգը, · քննության անցկացման և որակավորման շնորհման հետ կապված հարաբերությունները, · գնումների համակարգողի որակավորման դադարեցման հետ կապված հարաբերությունները, · գնումների համակարգողների շարունակական մասնագիտական վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:
|
7. |
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
--- |
-
Քննարկվել է
12.05.2017 - 27.05.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 14128
Տպել