«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1672-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N _______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27–Ի
N 1672-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 43.1-ին հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին N 1672-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
- N1 հավելվածից հանել ՀՀ կառավարությանն առընթեր բառերը,
- N2 հավելվածում՝
ա. 1-ին և 5-րդ կետերից հանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բառերը,
բ. 2-րդ կետից հանել հավաքների անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված բառերը, իսկ վերաբերյալ բառը փոխարինել առիթով բառով,
գ. 5-րդ կետից հանել նորմատիվ բառը,
դ. 12-րդ կետից հանել հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«____» ____________ 2019թ.
Երևան
-
Քննարկվել է
25.11.2019 - 10.12.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6399
Տպել