Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՀԱՐԹ ԳԼԱՆՎԱԾՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՀԱՐԹ ԳԼԱՆՎԱԾՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության տարածք շիկագլոցված հարթ գլանվածքի ներմուծումը կանոնակարգելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի N 137 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:

  1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող շիկագլոցված հարթ գլանվածքի նկատմամբ հատուկ քվոտայի ձևով հատուկ պաշտպանական միջոց կիրառելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 137 որոշմամբ հաստատված է շիկագլոցված հարթ գլանվածքի նկատմամբ հատուկ պաշտպանական միջոցի կիրառում մեկ տարի ժամկետով՝ ներմուծման սակագնային քվոտա՝ 996596 տոննա ծավալով և հատուկ տուրք մաքսային արժեքի 20%-ի չափով՝ շիկագլոցված հարթ գլանվածքի ներմուծման թույլատրելի չափաքանակի գերազանցման դեպքում։

Հաշվի առնելով, որ վերոնշյալ հատուկ պաշտպանական միջոցը կիրառվելու է 2018 թվական դեկտեմբերի 1-ից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև բաշխվող ներմուծման սակագնային քվոտայից Հայաստանի Հանրապետության համար նախատեսվել է՝

14699 տոննա՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7208 10 000 07208 25 000 07208 26 000 07208 27 000 07208 36 000 07208 37 000 07208 38 000 07208 39 000 07208 40 000 07208 51 200 17208 51 980 07208 52 100 07208 52 910 07208 52 990 07208 53 100 07208 53 900 07208 54 000 07208 90 200 07208 90 800 07211 13 000 07211 14 000 07211 19 000 07225 30 100 07225 30 300 07225 30 900 07225 40 120 17225 40 120 97225 40 150 17225 40 150 97225 40 600 07225 40 900 07226 91 200 07226 91 910 07226 91 990 0 ծածկագրերին դասվող ծածկագրերին դասվող շիկագլոցված հարթ գլանվածքի ներմուծման սակագնային քվոտա

829 տոննա՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7208 51 200 97208 51 910 0  7225 40 400 0 ծածկագրերին դասվող շիկագլոցված հարթ գլանվածքի ներմուծման սակագնային քվոտա:

Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի  N 137 որոշումը անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև շիկագլոցված հարթ գլանվածքի Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման կարգը:

  1. ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն

  1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի N 137 որոշման պահանջների ապահովում, գործարար միջավայրի բարելավում:

  1. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության կողմից:

  1. ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԵԹԵ ԱՅԴՊԻՍԻՔ ԱՌԿԱ ԵՆ)
  • Քննարկվել է

    22.11.2019 - 12.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6670

Տպել