«Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ ՀՀ հարկային օրենսգրքի 385-րդ հոդվածի 2-րդ մասի և 387-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները սահմանում է ՀՀ կառավարությունը:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած է ճանաչվելու Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքը և համապատասխանաբար դրամարկղային գործառնությունների իրականացման գործող կարգը: Այս առումով, ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ստացվելու է այնպես, որ դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը սահմանված չէ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգն, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումներն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել 2018 թվականի հունվարի 1-ից հետո դրամարկղային գործառնությունների իրականացման հետ կապված հարաբերությունները:
-
Քննարկվել է
12.05.2017 - 27.06.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 19319
Տպել