ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 20-ի N 13-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2009 թվականի հունիսի 9-Ի N 2-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդուման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի N 1116-Ա որոշման հավելվածի ցանկով նախատեսված միջոցառումների կատարման անհրաժեշտությամբ:
Ներկայումս վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 20-ի N 13-Ն և ՀՀ ոստիկանության պետի 2009 թվականի հունիսի 9-ի N 2-Ն համատեղ հրամանով։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀO-40-Ն օրենքի ընդունմամբ վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը սահմանելու լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը հետևաբար անհրաժեշտ է համատեղ հրամանով կարգավորվող հարաբերությունները կարգավորել ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշմամբ :
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագիծը նպատակ ունի ապահովել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀO-40-Ն օրենքի կիրարկումը։
Նախագծով վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը կսահմանվի ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշմամբ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե» կետի պահանջի կատարումը: