Հիշել նախագիծը

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծեր

Նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Առաջարկվում է հայտարարագրման պարտականություն  նախատեսել նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների և աշխատակազմի քարտուղարների համար: Միաժամանակ, սույն Նախագծով սահմանված կարգով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի, Երևան քաղաքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վրա: ՀՀ-ում և արտասահմանում պաշտոնատար անձի ունեցած ֆինանսական միջոցների բացահայտումը հեշտացնելու նպատակով Նախագծով առաջարկվում է նախատեսել պաշտոնատար անձի կողմից լիազոր մարմնին իր անունից համապատասխան տեղեկատվության վերաբերյալ հարցումներ կատարելու մասին լիազորագիր տալու պահանջ: Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի պատկանող գույքը հայտարարագրելու պահանջ: Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը:  Առաջարկվում է նվազեցնել Օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը, ներդնել  ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: Դրա շնորհիվ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ և կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը:

  • Քննարկվել է

    19.11.2019 - 05.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9149

Տպել

Առաջարկներ`

«Իրավաբանների հայկական ասոցիացիա»

13.03.2020

12. Թեև նախագծով առաջարկվում է փաստացի տիրապետվող գույքը ևս հայտարարագրելու պարտավորություն, սակայն գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումները թերի են և վերանայման կարիք ունեն։ Մասնավորապես, ի տարբերություն սեփականության իրավունքով պաշտոնատար անձին պատկանող գույքի բնութագրիչ հատկանիշներին, փաստացի տիրապետման գույքի պարագայում դրանց վերաբերյալ օրենսդրական պահանջ սահմանված չէ։ Նման կարգավորումներ չեն տրվում նաև «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու (…) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով: Սակայն, այս պարագայում ևս անհրաժեշտ է հայտարարագրել փաստացի տիրապետման գույքի գտնելու վայրը, մակերեսը, ձեռք բերման ամսաթիվը, գործարքի մյուս կողմին, որը հնարավորություն կտա բացահայտել այն իրավիճակները, երբ գույքի նոմինալ սեփականատերն իրականում պաշտոնատար անձն է։ Ուստի, առկա է համապատասխան փոփոխությունները կատարելու անհրաժեշտություն։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա»

13.03.2020

11. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունի հայտարարագրերի վերլուծության մի շարք լիազորություններ, սակայն գտնում ենք, որ նշյալը բավարար չէ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից։ Գործող օրենսդրությամբ ձեռնարկատիրական գործունեության որոշ ոլորտներ չեն կարգավորվում, ինչպես օր.` հողագործությունը։ Հետևաբար, պաշտոնատար անձը կարող է հայտարարագրում նշել, որ իր եկամտի աղբյուրը հողագործությունից, և դժվար կլինի ստուգել դա։ Մեկ այլ օրինակ է, երբ պաշտոնատար անձը չի հայտարարագրում իր կողմից փաստացի տիրապետվող գույքը, կամ հայտարարագրված անշարժ գույքի արժեքը մի քանի անգամ հեռու է իրականությունից։ Միջազգային պրակտիկայում, օրինակ՝ Ֆիլիպիններ, Կոսովո, նշյալ խնդիրների լուծման նպատակով մշակվել են կյանքի որակի ստուգման մեխանիզմներ (life style checks), որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը հայտարարագրված և իրական գույքի և եկամուտների տարբերությունները վերհանելու գործընթացում։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա»

13.03.2020

10. Առաջարկվում է փոփոխություններ կատարել հայտարարագրման ոլորտի պատասխանատվություն սահմանող կարգավորումներում՝ ա) Նախագծի հարակից իրավական ակտերի գործող կարգավորումները («Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրք, հոդված 169, մաս 5 և ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 314.3) հնարավորություն են տալիս հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքում խուսափել քրեական պատասխանատվությունից՝ որակելով նշյալ արարքները որպես Հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը, որի համար սահմանված է առավել մեղմ՝ վարչական պատասխանատվություն։ Ավելին, բացակայում են որևէ ուղեցույցներ, որոնք կկարգավորեն, թե որ դեպքում է արարքն ընկնում վարչական օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների ներքո, իսկ որ դեպքում՝ քրեական։ Հարկ է նաև ընդգծել, որ քրեաիրավական կարգավորումներում նախատեսված է հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու պարտավորություն, իսկ վարչաիրավական կարգավորումներում չեն կատարվել համապատասխան փոփոխություններ, և փաստաթղթում շրջանառվում է գոյություն չունեցող մարմնի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անվանումը։ Ուստի, առաջարկվում է վերանայել վերոնշյալ կարգավորումները՝ սահմանափակելով հայեցողության հնարավորությունը, բացի այդ մշակել նշյալ ուղեցույցները։ բ) Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից հայտարարագրման խախտումներ կատարվելու դեպքում պատասխանատվության է ենթարկվում պաշտոնատար անձը, ոչ թե՝ խախտում կատարած ընտանիքի անդամը։ Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխությունները, և նման խախտումների դեպքում որպես սուբյեկտ դիտել խախտում կատարած ընտանիքի անդամին։

Տեսնել ավելին