«Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ _______________ 2017 թիվ ____-Ն
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 6-րդ մասը և 245-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ անշարժ գույքի հարկի արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հետևյալ փաստաթղթերը՝
1) հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին կից` հարկ վճարողին սեփականության և մշտական օգտագործման իրավունքով պատկանող ուսումնաարտադրական ու փորձարարական հողամասերի համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ, ինչպես նաև հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն հանդիսանալը հավաստող համապատասխան փաստաթուղթը և հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության, համայնքի ղեկավարի և համապատասխան մարզպետարանի կողմից՝ ուսումնաարտադրական և (կամ) փորձարարական նպատակներով օգտագործվող հողամասերի մակերեսների վերաբերյալ կազմված փաստաթուղթը.
2) հարկ վճարողին սեփականության և մշտական օգտագործման իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի` բազմամյա տնկարկների (խաղող, կորիզավոր պտուղ կամ հնդավոր պտուղ) հողատեսքերի վրա նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիների համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան պետական մարմնի կամ համայնքի ղեկավարի կողմից տրված փաստաթուղթը տնկարկների յուրաքանչյուր տեսակի համար ըստ ագրոտեխնիկական ցուցումների լրիվ պտղաբերության հասնելու ժամկետների վերաբերյալ.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի համար անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ: Միաժամանակ, անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում նաև պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթը, որը վկայում է, որ անձը զոհվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում կամ անհայտ կորել կամ անհայտ բացակայում կամ մահացած է ճանաչվել ծառայողական պարտականությունները կատարելիս և (կամ) այն փաստաթուղթը, որը վկայում է, որ անձը (ամուսին, ծնող, երեխա, քույր, եղբայր) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամ է, և որում առկա է տեղեկություն ընտանիքի կազմի մասին, ինչպես նաև ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.
4) փոստային կապի ազգային օպերատորին սեփականության և մշտական օգտագործման իրավունքով պատկանող անշարժ գույքի համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ.
5) ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող ազատ տնտեսական գոտու շահագործողներին պատկանող կամ նրանց կողմից օգտագործվող հասարակական և արտադրական նշանակություն ունեցող շինությունների համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ և ազատ տնտեսական գոտու շահագործման համար ազատ տնտեսական գոտու շահագործողի ու ազատ տնտեսական գոտու կազմակերպչի միջև կնքված պայմանագիրը.
6) ծառայության ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ և պետական համապատասխան մարմնի կողմից տրված փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ, որում նշվում են ծառայության տեսակը և ծառայության ժամկետը: Միաժամանակ, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում՝ անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք է ընդունվում նաև համասեփականատեր հանդիսացող անչափահաս անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ պետական համապատասխան մարմնի կողմից տրված՝ անաշխատունակ անձի անաշխատունակությունը հաստատող համապատասխան փաստաթուղթը.
7) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո՝ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ, ինչպես նաև պետական համապատասխան մարմնի կողմից տրված փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած լինելու վերաբերյալ և ռազմաուսումնական հաստատություն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթը: Միաժամանակ, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում՝ անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք է ընդունվում նաև համասեփականատեր հանդիսացող անչափահաս անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ պետական համապատասխան մարմնի կողմից տրված՝ անաշխատունակ անձի անաշխատունակությունը հաստատող համապատասխան փաստաթուղթը:
2. Սահմանել, որ փոխադրամիջոցների գույքահարկի արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հետևյալ փաստաթղթերը՝
1) պետական սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները՝ այդ ավտոմեքենաների համար` փոխադրամիջոցի գույքահարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում պետական սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաների ստացումը հիմնավորող փաստաթղթերը.
2) փոստային կապի ազգային օպերատորին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի համար` փոխադրամիջոցի գույքահարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք է ընդունվում տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ շարժական գույքի հաշվառումն իրականացնող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի համար` փոխադրամիջոցի գույքահարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ շարժական գույքի հաշվառումն իրականացնող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ: Միաժամանակ, փոխադրամիջոցների գույքահարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում նաև պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթը, որը վկայում է, որ անձը զոհվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում կամ անհայտ կորել կամ անհայտ բացակայում կամ մահացած է ճանաչվել ծառայողական պարտականությունները կատարելիս, և (կամ) այն փաստաթուղթը, որը վկայում է, որ անձը (ամուսին, ծնող, երեխա, քույր, եղբայր) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամ է, և որում առկա է տեղեկություն ընտանիքի կազմի մասին, ինչպես նաև ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.
4) ծառայության ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց՝ սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի համար` փոխադրամիջոցի գույքահարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ շարժական գույքի հաշվառումն իրականացնող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ և պետական համապատասխան մարմնի կողմից տրված փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ, որում նշվում են ծառայության տեսակը և ծառայության ժամկետը.
5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո՝ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձանց սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի համար` փոխադրամիջոցի գույքահարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք է ընդունվում տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ շարժական գույքի հաշվառումն իրականացնող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ: Միաժամանակ, փոխադրամիջոցների գույքահարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում նաև պետական համապատասխան մարմնի կողմից տրված փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած լինելու վերաբերյալ և ռազմաուսումնական հաստատություն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթը:
3. Սահմանել՝
1) անշարժ գույքի հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ -Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով, անշարժ գույքի հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Համապատասխան հաշվառող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով ստանալու նպատակով դիմում է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար, հարկ վճարողներին վերաբերող տվյալները համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացվելու նպատակով:
3. Եթե համապատասխան հաշվառող մարմնի կողմից, անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար, հարկ վճարողին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ հաստատված կարգով տվյալները չեն ստացվել, ապա՝
1) հարկ վճարողը կարող է դիմել համապատասխան հաշվառող մարմնին՝ սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով ստանալու նպատակով.
2) հարկ վճարողը սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով համապատասխան հաշվառող մարմնին չդիմելու դեպքում անշարժ գույքի հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված համապատասխան մարմիններ:
4. Հարկ վճարողներն անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1213-Ն որոշման 1-ին կետի 1-7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը ներկայացնում են համապատասխան հաշվառող մարմին:
5. Հարկային արտոնություններից օգտվելու համար՝ հարկ վճարողը հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1213-Ն որոշման 1-ին կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված համապատասխան մարմիններ:
6. Հարկային արտոնություններից օգտվելու համար՝ հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1213-Ն որոշման 1-ին կետով սահմանված փաստաթղթերն ամբողջական չներկայացվելու դեպքում՝ համապատասխան մարմինը դրա մասին անմիջապես տեղեկացնում է հարկ վճարողին:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ -Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով՝ փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Համապատասխան հաշվառող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով ստանալու նպատակով դիմում է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ, փոխադրամիջոցների գույքահարկից ազատման արտոնության կիրառության համար, հարկ վճարողներին վերաբերող տվյալները համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացվելու նպատակով:
3. Եթե համապատասխան հաշվառող մարմնի կողմից, փոխադրամիջոցների գույքահարկից ազատման արտոնության կիրառության համար, հարկ վճարողին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ հաստատված կարգով տվյալները չեն ստացվել, ապա՝
1) հարկ վճարողը կարող է դիմել համապատասխան հաշվառող մարմնին՝ սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով ստանալու նպատակով.
2) հարկ վճարողը սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով համապատասխան հաշվառող մարմնին չդիմելու դեպքում փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված համապատասխան մարմիններ:
4. Հարկ վճարողները փոխադրամիջոցի գույքահարկից ազատման արտոնության կիրառության համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1213-Ն որոշման 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը ներկայացնում են համապատասխան հաշվառող մարմին:
5. Հարկային արտոնություններից օգտվելու համար՝ հարկ վճարողը հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1213-Ն որոշման 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված համապատասխան մարմիններ։
6. Հարկային արտոնություններից օգտվելու համար՝ հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1213-Ն որոշման 2-րդ կետով սահմանված փաստաթղթերն ամբողջական չներկայացվելու դեպքում համապատասխան մարմինը դրա մասին անմիջապես տեղեկացնում է հարկ վճարողին:
-
Քննարկվել է
12.05.2017 - 02.06.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 10080
Տպել