Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք – Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի սահադաշտի բարելավման, գույքի ձեռք բերման, կահավորման և տեխնիկական վերազինման անհրաժեշտությունից:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գույքը և սարքավորումները ունեն արդիականացման կարիք։ Սույն որոշմամբ ձեռքբերվող սարքավորումները կնպաստեն լիարժեք և արդյունավետ համերգային գործունեության իրականացմանը:

 

Կարգավորման նպատակը և բնույթը.

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) գրությամբ դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը նորագույն տեխնիկայով և ժամանակակից գույքով արդիականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու խնդրանքով։

ՀՀ փոխվարչապետի 12.08.2019թ. թիվ 04/03.8/36670-2019 հանձնարարականով Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնարարվել էր ապահովել արդիականացման նպատակով անհրաժեշտ ծախսերի գնահատման աշխատանքները։

Հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից արդիականացման ծրագրի շրջանակներում իրականացվել է գնանշման հարցում և բաց մրցույթ ընթացակարգերի միջոցով կազմակերպել են մրցույթներ: Բոլոր մրցույթները հայտարարվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, այն է՝ մինչև ֆինանսական միջոցներ նախատեսվելը օրենքով սահմանված կարգով կարող է կնքվել պայմանագիր` պայմանով, որ դրա շրջանակներում գնում կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:

Մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ կնքվել են գնման պայմանագրեր՝

- լուսադիոդային լուսատուների ձեռք բերելու նպատակով լատվիական «Վիզուլո Սոլութիոնս» ՍՊԸ-ի հետ 164,839,849.74 դրամ արժեքով (ներառյալ ԱԱՀ)։

- սահադաշտի վերազինման համար սառնարանային սարքերի կոմպրեսորներ և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ռուսական «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի հետ 126,832,471 դրամ արժեքով (առանց ԱԱՀ-ի)։ Հաշվի առնելով, որ ապրանքը ներմուծվելու է Ռուսաստանի Դաշնությունից 25,366,494 դրամ ԱԱՀ-ն վճարելու է Պատվիրատուն՝ համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենքի:

Ռոյալի գնման ընթացակարգը չկայացած է հայտարարվել հայտ չներկայացնելու հիմքով։ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը հարցումներ է կատարել տեղական և արտասահմանյան կազմակերպություններին՝ պարզելու համար գնման առարկայի, մասնավորապես՝ «Steinway and Sons» ընկերության արտադրության D-274 ռոյալի ձեռքբերման գինը։ Գնային ամենացածր առաջարկը ներկայացրել է հայաստանյան «Լայթ Դիզայն» ընկերությունը՝ 84,000,000 դրամ (ներառյալ ԱԱՀ)։

 

 Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

Լուսադիոդային լուսատուների ձեռքբերման դեպքում մարզահամերգային համալիրը կունենա մոտ 30-40% էլեկտրաէներգիայի ծախսի կրճատում։

Սահադաշտի արդիականացումը կնպաստի ոչ միայն մարզահամերգային համալիրի համար հավելյալ եկամտի աղբյուրի ձևավորմանը, այլ նաև հանրապետությունում ձմեռային սպորտաձևերի զարգացմանը: Նախատեսվում է Մարզահամերգային համալիրում կազմակերպել հոկեյի և գեղասարքի միջազգային մրցաշարեր, ինչպես նաև կազմակերպել ուսումնամարզական հավաքներ, ինչը հնարավորություն կընձեռնի հայ երիտասարդներին ներգրավվելու այդ սպորտաձևերում:

Համալիրում են անցկացվում գրեթե բոլոր կարևորագույն պետական նշանակության, միջազգային և համերգային խոշոր միջոցառումները։ Այդ իսկ պատճառով կառույցին անհրաժեշտ է ձեռքբերել երաժշտական գործիք (ռոյալ), որն իր տեխնիկական բնութագրով և հատկանիշներով կհամապատասխանի բարձրակարգ միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններին։

  • Քննարկվել է

    18.11.2019 - 03.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8046

Տպել