Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ ՀՀ հարկային օրենս­գրքի 101-րդ հոդ­վածի 2-րդ մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետները սահ­մա­նում է ՀՀ կառա­վա­­րու­թյունը:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած է ճանաչվելու «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում են վերոնշյալ գումարները փոխհատուցելու գործընթացի հետ կապված հարաբերությունները: Այս առումով, ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ստացվելու է այնպես, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները հնարավոր չի լինի փոխհատուցել:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­­նել ՀՀ հարկային օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետները:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները ՀՀ տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետներն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կարգավորել 2018 թվականի հունվարի 1-ից հետո ՀՀ տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները ՀՀ տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհա­տու­ցման գործընթացը իրականացնելու հետ կապված հարա­բերությունները:
  • Քննարկվել է

    12.05.2017 - 29.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10005

Տպել