Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, առանց մրցույթ դրամաշնորհ տրամադրելու եվ գնման գործընթաց կազմակերպելու մասին
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, առանց մրցույթ դրամաշնորհ տրամադրելու եվ գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման ընդունման
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1137-Ն որոշմամբ, «Հայրենադարձության ծրագիր» ծրագրի «11002» «Ներուժ» սփյուռքահայ երիտասարդների սթարթափ ծրագիր» միջոցառուման մեջ կատարվել է բյուջետային գլխադաս և ստորադաս կարգադրիչի մասով փոփոխություն, համաձայն որի ծրագրի իրականացումը և դրա համար նախատեսված բյուջեն վերապահվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում տնտեսական զարգացմանը հայկական ծագումով տեխնոլոգիական տաղանդների ներուժի ներգրավման միջոցով, աջակցություն վերջիններին ՀՀ-ում իրենց տեխնոլոգիական սթարթափ գաղափարները գրանցելու և հայկական սթարթափ աջակցության էկոհամակարգի միջոցով նոր ներդրումների ներգրավում, ինչպես նաև ինտեգրում գլոբալ շուկաներին, գլոբալ տեխնոլոգիական հաբերի հետ կապերի հաստատման միջոցով և հայկական վիրտուալ կամուրջ ծրագրի միջոցով: Արտերկրում ապրող և/կամ արտերկրյա գործընկերների հետ համատեղ ձևավորված տեխնոլոգիական բիզնես գաղափաների, պրոտոտիպերի, և սթարթափ ընկերությունների ներգրավումը հայկական էկոհամակարգի մեջ այսպիսով կբերի հայաստանյան սթարթափ էկոհամակարգի համալրմանը նոր ստարթափներով և ներդրողների համար նոր հետաքրքիր փայփլայնի կառուցում, նոր լուծումների և նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև բիզնեսի կառավարման նոր մշակույթի ինտեգրում հայաստանյան միջավայրի հետ, Հայաստանում ապրող տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համար նոր աշխատատեղերի հնարավորություններ, հայաստանյան և սփյուռքահայ սթարթափների համադրման և սիներգիայի արդյունքում նոր տեխնոլոգիաների կամ նոր բիզնես գաղափարների ստեղծման հնարավորություն: Սույն ծրագրի իրականացումը նաև ունի դրական երկրորդային ազդեցություն Հայաստան հայրենադարձության վրա, քանի որ ծրագրի արդյունքում հաղթող սթարթափները պարտավոր են գրանցել իրենց սթարթափը Հայաստանում: Բիզնեսը այստեղ գրանցելու պարագայում սթարթափները կապվում են հայրենիքի հետ և արդյունքում կարող են նաև ընդունել որոշում` ամբողջովին Հայաստան տեղափոխվելու մասին, սակայն վերջինս ծրագրի պարտադիր պահանջ և պայման չէ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 5 օրյա բութքեմփ սթարթափների համար, որի ընթացքում ընթացքում տեխնոլոգիաների ոլորտի բիզնես քուչերի և մենթորների և կողմից անցկացվելու են բազմաֆորմատ դասընթացներ, սեմինարներ, անհատական խորհրդատվություն և աջակցություն մրցութային հանձնաժողովի առջև իրենց սթարթափի ներկայացմանը նախապատրաստվելու համար: Բուն միջոցառման վերջին օրը սթարթափները կներկայացնեն իրենց գաղափարները, լուծումները և բիզնես ծրագիրը մրցութային հանձնաժողովին: Հաղթողների համար նախատեսված են մրցանակներ՝ դրամաշնորհի տեսքով։
Նկատի ունենալով, որ լավագույն բիզնես ծրագրերին տրամադրվելու են դրամաշնորհներ, հիշյալ որոշման նախագծով առաջարկվում է 80,000.9 մլն դրամի չափով կատարել միջծրագրային վերաբաշխում՝ <<ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> հոդվածից ուղղելով <<այլ ընթացիկ դրամաշնորհներ>> հոդվածին: Շուրջ 24.0 մլն դրամն անհրաժեշտ է ուղղել սփյուռքից ժամանող մասնակիցների ավիատոմսերի ձեռքբերման կամ փոխհատուցման ծախսերն իրականացնելու համար: Առաջարկվում է դրամաշնորհը տրամադրել «ԲԱՆԱ» ներդրողների աջակցության հասարակական կազմակերպությանը հետևյալ հիմանվորմամբ.
«ԲԱՆԱ» -ն հանդիսանալով սթարթափ էկոհամակարգի ամենադինամիկ ու պրոֆեսիոնալ մասնագիտական թիմով համալրված կազմակերպություն, կարող է երաշխավորել սույն միջոցառման լավագույն որակով կազմակերպումը եղած կարճ ժամկետներում՝ հենվելով նմանատիպ միջոցառումների կազմակերպման գործում ունեցած փորձի հիման վրա: Վերջինը ունի լայն ցանց և կապեր հայաստանյան և արտերկրյա տեխնոլոգիական սթարթափ հաբերի հետ: Բացի այդ, կազմակերպությունը հանդիսանում է տեխնոլոգիական բիզնես ներդրողների և հրեշտակների անդամության վրա հիմնված հասարակական կազմակերպություն և որպես այդպիսին, վերջինիս կողմից միջոցառման կազմակերպման աշխատանքները չեն ենթադրում օպերացիոն և անձնակազմին առնչվող ծախսեր միջոցառման բյուջեում, իսկ կազմակերպության անդամները երաշխիք են նաև, որ ծրագրին մասնակցող սթարթափները կդիտարկվեն նաև ՀԿ-ի անդամ հանդիսացող ներդրողների համար որպես ներդրման փայփլայն և դա հնարավորություն կտա ավելացնել մրցանակները մասնակցող սթարթափներին:
Կազմակերպությունը նաև մրցույթից հետո իրականացնլու է պրոֆեսիոնալ ինկուբացիոն և աքսելերացիոն միջոցառումներ հաղթողների համար:
Նկատի ունենալով, որ միջոցառումները տեղի են ունենալու 2019 թվականի դեկտեմբերի 16-20 և գնման այլ ընթացակարգ կազմակերպելը ժամկետի առումով անհնարին է (նաև էլեկտրոնային եղանակով հրատապ մեկ անձ), ուստի առաջարկվում է գնումների պլանում կատարել փոփոխություն և սահմանված ԷԱՃ գնման ձևը փոխարինել ՀՄԱ գնման ձևով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված <<Գնումների գործընթացի կազմակերպման>> կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի <<գ>> կետի պահանջները՝ համաձայն <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի:
-
Քննարկվել է
15.11.2019 - 01.12.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 7459
Տպել