ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ստանալով իրավասու մարմինների կողմից ներկայացված եզրակացությունները, քսան աշխատանքային օրվա ընթացքում իր հերթին կազմում է դրական կամ բացասական եզրակացություն և ուղարկում համապատասխանաբար` բացասական եզրակացությունները Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, իսկ դրական եզրակացությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին։»:
2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ բացասական եզրակացություններն ստանալուց հետո Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը դրանք քննարկում է տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում` հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում։ Քննարկման արդյունքում կազմվում են ամփոփ խորհրդատվական եզրակացություններ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունների հետ հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչապետին։»:
3) 4-րդ մասում՝
ա) «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը:
բ) «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «քսան աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
գ) լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետն իրավասու է փոփոխել իր կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված առաջարկությունը և ներկայացնել նոր առաջարկություն:»:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանում մուտք լինելու պահից սկսած իննսուն աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
14.11.2019 - 29.11.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6586
Տպել