Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

 

«Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերի համաձայն, նշված կետերով սահմանված գործարքների ու գործառնությունների` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանում է ՀՀ կառավարությունը:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 64-րդ հոդ­վածի 2-րդ մասի 3-րդ կետի մասով սահմանված վերո­­նշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակներ ներկայումս սահմանված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակներն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել Հայաս­տանի Հան­րապետության հար­կա­յին օրենսգրքի վերո­նշյալ դրույթներով նախատեսված ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները:

 

 

  • Քննարկվել է

    12.05.2017 - 02.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9691

Տպել