<<Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ -ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ բնապահպանության նախարարության գծով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից Գերմանիայի զարգացման վարկերի (kfw) բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիր-Հայաստան, 3-րդ փուլ)» համագործակցության ծրագրի գծով հարկային պարտավորությունների (համաֆինանսավորման մասով) վճարման հետ խնդիրները կարգավորելու նպատակով:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Ըստ ընդունված կարգի դրամաշնորհային ծրագիրը ՀՀ պետական բյուջեում ներառելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման համապատասխան ցուցանիշներում:
Որոշման նախագծի առարկան է` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման ցուցանիշներում փոփոխություններ ու լրացումներ կատարելը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
ՀՀ բնապահպանության նախարարություն:
Ակնկալվող արդյունքը
Որոշման կիրարկումը Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա Հայաստանի Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ձևավորման համար ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ:
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
|
|
1 |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
2 |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների փոփոխության անհրաժեշտություն չի առաջանում: |
3 |
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
- |
ՏԵՂԵԿԱՆՔ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտները և ծախսերը ավելանում են 1166.6 մլն. դրամով:
-
Քննարկվել է
03.02.2017 - 18.02.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Ֆինանսական
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 9300
Տպել