«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 46-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 19-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» թիվ 111-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագրում «ԿԱՐԳԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ՉԱՓԵՐԸ» բառերը,
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.Սահմանել՝
1) ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը՝ համաձայն 1-ին հավելվածի,
2) ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման չափը՝ համաձայն 2-րդ հավելվածի:»,
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը,
4) որոշման հավելվածի՝
ա. վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված 1» բառերով,
բ. 3-րդ կետում «և պետական կառավարման լիազոր մարմնի միջև» բառերը փոխարինել «հետ» բառով,
գ. 3-րդ կետի «զ» ենթակետը «պայմանագրի» բառից առաջ լրացնել «դասընթացի մեկնարկի օրը, ամիսը, տարեթիվը,» բառերով,
դ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետով.
«թ) դասընթացի տեսակը` ուսում կամ վերապատրաստում:»,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ և 11-րդ կետեր.
«10. Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փոխհատուցման ենթակա ծախսերի հաշվարկներն իրականացվում են յուրաքանչյուր անձի համար, ընդ որում`
ա) օտարերկրյա պետություններում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունում` տնտեսական վարչության համապատասխան տեղեկանքի հիման վրա,
բ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` ուսումնական հաստատությունում, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն կամ կադրային ծառայություն ունեցող ստորաբաժանումներ:
- Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափի հաշվառումն իրականացվում է սույն որոշման 2-րդ հավելվածի համաձայն և հաշվառման թերթիկը (հավելված 2-ի ձև) կցվում է ոստիկանության ծառայողի անձնական գործին:»,
5) որոշումը լրացնել 2-րդ հավելվածով՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման չափի մասին» թիվ 11-Ն հրամանը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
«____»_______2019թ.
ք.Երևան
Հավելված
ՀՀ կառավարության թվականի
« » N -Ն որոշման
«Հավելված 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 16-ի N 111-Ն որոշման
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում մեկ սովորողի կամ վերապատրաստում անցնող ծառայողի ուսման ծախսերի ընդհանուր փոխհատուցման չափն է` մեկ օրվա համար` 6940 ՀՀ դրամ:
- Սույն հավելվածի 1-ին կետում նշված ծախսին ավելացվում է հատկացված (հատուցված) հանդերձանքի փաստացի արժեքը: Ոստիկանության ծառայողը հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում, եթե նա «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ, 10-րդ, 14.1-ին հոդվածի 4-րդ կամ 16-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն ենթակա է պարտադիր վերապատրաստման կամ 55-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն անցնում է հեռակա ուսուցում:
- Օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսման, վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա են ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրային գինը և սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված ծախսերը` փաստացի ուսման կամ վերապատրաստման ժամանակահատվածի մեկ օրվա հաշվարկով:
- Օտարերկրյա պետությունում կազմակերպված հեռակա կարգով ուսման կամ
վերապատրաստման գործուղված ոստիկանության ծառայողը հատկացված հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում:
Ձև
Հ Ա Շ Վ Ա Ռ ՈՒ Մ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Տարի |
Ուսումը (կրթական ծրագիրը), ուսման ձևը, վերապատրաստում |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Փաստացի ուսումնա-ռությունը օրերով |
Գումարն ըստ փոխհատուց-ման ենթակա օրական չափի |
Հատկացված հանդերձանքի փաստացի արժեքը |
Ընդամենը փոխհատուց- ման ենթակա գումարը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կ. Տ.
Ղեկավար` ___________
Պատասխանատու` _________________
Ծառայող (սովորող, վերապատրաստվող)` _______________
- Հաշվառման թերթիկի մասին սովորողը ծանուցվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա, իսկ վերապատրաստում անցնողը` դրա համար սահմանված ժամկետի ավարտից հետո:
- Մեկ տարուց ավելի ուսումնառության դեպքում տվյալները լրացվում են ըստ տարիների:»:
-
Քննարկվել է
13.11.2019 - 28.11.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6623
Տպել