Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2019 թվականի N –Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «հիսուն հազար» բառերը, իսկ «բ» պարբերությունում` «հարյուր հիսուն հազար» բառերը փոխարինել «երեք հարյուր հազար» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ին (տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո):
  3. Առաջին կամ երկրորդ երեխայի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ սահմանված կարգով, նշանակվում և վճարվում է`

1) առաջին երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ,

2) երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` հարյուր հիսուն հազար դրամ:

  • Քննարկվել է

    08.11.2019 - 25.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8052

Տպել

Առաջարկներ`

Narine Aperyan

13.11.2019

Առաջարկում եմ ժամկետի մասով փոփոխություն: Խնդրում եմ վերանայել կառավարության որոշման ժամկետը այնպես, որ որոշումը ուժի մեջ մտնի 2020թ հունվարի 1-ից հուլիսի 1-ի փոխարեն, որպեսզի շատ շահառուներ կարողանան օգտվել սոցիալական ծրագրից: Շնորհակալություն:

Տեսնել ավելին