Հիշել նախագիծը

«Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարաններն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարաններն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վար­դա­նանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարաններն այդ բնակա­րան­ների նկատ­մամբ պահանջներ ունեցող անձանց օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի սահմանումն է՝ հիմքում ունենալով այդ բնակարանների ձեռքբերման համար գնորդների կողմից վճարման ենթակա լրացուցիչ գումարները:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրա­վուն­­քով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմա­բնա­կա­րան շենքի բնակարանների նկատմամբ պահանջներ ունեցող քաղաքացիների կողմից արդեն իսկ վճարվել է շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումար­ների մի մասը՝ քաղա­քացիների կողմից առաջարկվել է «Գնուն 69» ՍՊԸ-ին հնարավո­րու­թյուն ընձե­ռել խնդրո առարկա անշարժ գույքերի վաճառքները ձևակերպել (հետևաբար՝ ԱԱՀ-ով հար­կել) այն գումարով, որոնք քաղա­քա­ցիները հավել­­յալ կվճարեն շենքի կառուցապա­տումն ավար­տին հասցնելու համար, այլ ոչ թե ՀՀ հար­կա­յին օրենսգրքով սահմանված ընդ­հանուր կար­գա­­վո­րում­ների համա­­­ձայն:

Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդ­վածի 7-րդ մասի համաձայն՝ Կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից իրա­կան արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը` առանց ԱԱՀ-ի, ՀՀ վարչապետի ս.թ. օգոստոսի 30-ի թիվ 02/16.12/40275-2019 հանձնարարականով ՀՀ ֆինանս­ների նախա­րարությանը հանձնարարվել է ներկայացնել համապատասխան իրա­վա­կան ակտի նախա­գիծ:

Խնդիրը կայանում է նրանում, որ խնդրո առարկա գործարքների ԱԱՀ-ով հարկման բազայի որոշումը ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդ­վածի 7-րդ մասով սահմանված կար­գա­վորման շրջանակներում չիրականեցնելու պարագայում էականորեն ավելանալու է քաղա­­քացիների կողմից վճարման ենթակա հավելյալ գումարների չափը, որը ծրագրի հետագա իրականացումը դարձնելու է ոչ իրատեսական:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել, որ «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնա­կա­րան­ներն այդ բնա­կա­րան­ների նկատմամբ պահանջներ ունեցող անձանց օտարելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է այդ բնակարանների ձեռքբերման համար վճարման ենթակա հավելյալ գումար­ների հիման վրա:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հաս­ցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնա­կա­րան­ների օտարման ԱԱՀ-ով հարկման բազայի սահմանումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

       Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից՝ «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանների նկատմամբ պահանջներ ունեցող անձանց կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրա­­վունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազ­մա­բնա­կա­րան շենքի բնա­կա­րան­ներն այդ բնակարանների նկատմամբ պահանջներ ունեցող անձանց օտարելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան:


 

  • Քննարկվել է

    07.11.2019 - 23.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8476

Տպել