Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ______________ 2019 թվականի N ______ - Լ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

______________ 2019 թվականի N ______ - Լ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի թիվ 650-Լ որոշման հավելված 1-ի 22.1-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.

Հաստատել Էլեկտրոնային առողջապահության 2019-2023 թվականների համակարգի զարգացման տեսլականը` համաձայն N1 հավելվածի: 

 

 

Հավելված 1

ՀՀ Կառավարության

2019թ. --------- - Լ որոշման

 

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆ

1. Գործողությունների իրականացման պլան

 

Էլեկտրոնային առողջապահության համակարգի 2019-2023 թվականների  զարգացումը ենթադրվում է իրականացնել 3 փուլով` 

  1. Առաջին փուլում (2019-2023 թթ.) պետք է մշակվեն և ընդունվեն համակարգի հետագա շահագործման հետ կապված կամ բխող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերը ինչպես նաև շտկվեն համակարգում առկա տեխնիկական խնդիրները,
  2. Երկրորդ փուլով (2021-2022 թթ.) էլեկտրոնային առողջապահական համակարգը կհամալրվի բժշական նշանակություն ունեցող շտեմարաններով և էլեկտրոնային դեղատոմսերի հաշվառման համակարգով: Սույն փուլում համակարգը պետք է նաև ինտեգրվի այլ առողջապահական տեղեկատվական համակարգերի հետ,
  3. Երրորդ փուլում (2022-2023 թթ.) պլանավորվում է իրականացնել միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգի ստեղծումը և այլ պետական կառավարման համակարգերի հետ ներդրումը, համակարգի վերլուծական կարողությունների զարգացումը և նախապատրաստումը թվային առողջապահության անցմանը:

Նշված ժամանակահատվածում նախանշված  գործողությունները ներառելու են.

  • ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ստեղծում, ընդլայնում և զարգացում, որը կհամակարգի էլեկտրոնային առողջապահության զարգացման և ներդրման գործառույթները, կձևավորի առաջադրանքները և կապահովի համակարգի հիմքը հանդիսացող բիզնես պրոցեսների նկարագրությունը – 2019-2020 թթ.:
  • Էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրում: Համակարգը պետք է գործարկվի միասնական համակարգի շրջանակներում, որի ներդրումը կիրականացվի երկու փուլով: 2020թ պետք է իրականացվի համակարգի փորձարկում, իսկ համակարգի ամբողջական ներդրումը պետք է ավարտվի 2022թ.:
  • Բժշկական անձնակազմի ուսուցում և միասնական առողջապահական համակարգի շահագործման համար անհրաժեշտ տեխնիկայի տրամադրում և շահագործում –2019- 2023 թթ.:
  • Միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգի տեխնիկական հնարավորությունների բարելավում, թերությունների շտկում – 2020 թ.:
  • Էլեկտրոնային առողջապահական համակարգին առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի մշակում և ընդունում – 2020-2023թթ.:
  • Բժշկական մասնագետների ռեգիստրի համակարգի մշակում և ներդրում, ինտեգրում միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգի հետ 2020-2023թթ.:
  • Քաղցկեղի, շաքարային դիաբետի շտեմարանների (ռեգիստրների) ներդրում: Միասնական առողջապահական տեղեկատվական համակարգը պետք է ապահովի քաղցկեղի, շաքարային դիաբետի ռեգիստրների մշակումը և ներդրումը - 2020-2023թթ.:
  • Միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգի այլ ոչ առողջապահական համակարգերի հետ մասնավորապես՝ Պետական Եկամուտների Կոմիտեի (Հարկատու-3), Աշխատանքի և Սոցիալական հարցերի հախարարության (ԲՍՓՀ) «Ընտանեկան նպաստի շահառուների տեղեկատվական համակարգի» և Արդարադատության նախարարության (ՔԿԱԳ), «Ոստիկանության` բնակչության պետական ռեգիստրի շտեմարան» և Արդարադատության նախարարության (ՔԿԱԳ) տեղեկատվական համակարգերի հետ – 2020-2023թթ.:
  • Առողջապահական վիճակագրության տվյալների հավաքագրում և ամփոփում միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով – 2021-2023թթ.:

 

2. Էլեկտրոնային առողջապահության համակարգի 2019-2023 թվականների զարգացման միջոցառումների ժամանակացույց

 

 

Միջոցառում

Պատասխանատու

Համակատարող

Ժամկետ

Ֆինասավորում

1

Երկրորդ սերվերային կենտրոնի ստեղծում և գործարկում

  1. Առողջապահության նախարարություն

Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ (համաձայնությամբ)

2020թ. Հունվարի 1-ին տասնամյակ

Ֆինանսավորում պահանջում է

2

Անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական հաստատությունների կողմից տրամադրվող ուղեգրերի թվայնացում:

Առողջապահության նախարարություն

Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ (համաձայնությամբ)

2020թ. Հունիսի 1-ին տասնամյակ

Ֆինանսավորում չի պահանջում

3

Անաշխատունակության թերթիկի թվայնացում

Առողջապահության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ (համաձայնությամբ)

2020թ. Սեպտեմբերի 3-րդ տասնամյակ

Ֆինանսավորում չի պահանջում

4

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ստեղծում, ընդլայնում և զարգացում, որը կհամակարգի էլեկտրոնային առողջապահության զարգացման և ներդրման գործառույթները, կձևավորի առաջադրանքները և կապահովի համակարգի հիմքը հանդիսացող բիզնես պրոցեսների նկարագրությունը:

Առողջապահության նախարարություն

 

2020թ.

նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում պահանջում է

5

Միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգի տեխնիկական հնարավորությունների բարելավում, թերությունների շտկում:

 

Առողջապահության նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,

ԵԿԵՆԳ ՓԲԸ

(համաձայնությամբ)

Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ (համաձայնությամբ)

2020թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում պահանջում է

6

Էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրում: Համակարգը պետք է գործարկվի միասնական համակարգի շրջանակներում, որի ներդրումը կիրականացվի երկու փուլով`  համակարգի փորձարկում և ամբողջական ներդրում:

Առողջապահության նախարարություն

Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ (համաձայնությամբ)

2022թ. նեյոմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորւմ չի պահանջում

7

Միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգի ինտեգրում այլ ոչ առողջապահական համակարգերի հետ մասնավորապես՝ Պետական եկամուտների կոմիտեի (Հարկատու-3), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԲՍՓՀ), «Ընտանեկան նպաստի շահառուների տեղեկատվական համակարգի» և Արդարադատության նախարարության (ՔԿԱԳ), «Ոստիկանության ` բնակչության պետական ռեգիստրի շտեմարան» տեղեկատվական համակարգերի հետ

Առողջապահության նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,

 

Պետական եկամուտների կոմիտե,

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարություն,

 

Արդարադատության նախարարություն

 

ԷԿԵՆԳ ՓԲԸ

(համաձայնությամբ)

 

Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ (համաձայնությամբ)

2023թ. հունիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

8

Բժշկական մասնագետների ռեգիստրի համակարգի մշակում և ներդրում, ինտեգրում միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգի հետ:

Առողջապահության նախարարություն

 

2023թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում պահանջում է

9

Էլեկտրոնային առողջապահական համակարգին առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի մշակում և ընդունում:

Առողջապահության նախարարություն

 

2023թ, սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

10

Քաղցկեղի, շաքարային դիաբետի շտեմարանների (ռեգիստրների) ներդրում: Միասնական առողջապահական տեղեկատվական համակարգը պետք է ապահովի քաղցկեղի, շաքարային դիաբետի, ռեգիստրների մշակումը և ներդրումը:

Առողջապահության նախարարություն

Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ (համաձայնությամբ)

2023թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում պահանջում է

11

Բժշկական անձնակազմի ուսուցում և համակարգի շահագործման համար անհրաժեշտ տեխնիկայի տրամադրում և շահագործում:

 

Առողջապահության նախարարություն

Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ (համաձայնությամբ)

2023թ. դկետեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում պահանջում է

12

Միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով առողջապահական վիճակագրության տվյալների հավաքագրման և ամփոփման վերլուծական գործիքների մշակում:

Առողջապահության նախարարություն

 

2023թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորւմ չի պահանջում

 

  • Քննարկվել է

    06.11.2019 - 21.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8008

Տպել

Առաջարկներ`

Arsen Grigoryan

07.11.2019

Օր առաջ ունենալ թվային բազա և թվային տարածքում աշխատելու գործիքներ, խիստ անհրաժեշտ է: Մենք կունենանք հսկայական տեղեկատվությանը թափանցիկորեն հաղորդ լինելու, վերլուծելու, ճիշտ որոշումներ կայացնելու իրատեսական մեծ հնարավորություն: Միանշանակ պետք է կյանքի կոչել... Նամանավանդ մեր երկրում IT ոլորտի գերակայության իրավիճակում...

Տեսնել ավելին